Արտասովոր գնացք` հայկական վագոնով. Մոսկվան ինքնատիպ նվեր է մատուցել ԵԱՏՄ–ի 5-ամյակի առթիվ

Ոչ սովորական նվերը մատուցել է Մոսկվայի մետրոպոլիտենը։ «Բարեկամության գնացքի» վագոններից մեկն էլ, բնականաբար, Հայաստանի թեմայով է։
Sputnik

Մոսկվայի ստորգետնյա անցումում ԵԱՏՄ–ի 5–ամյակին նվիրված նոր թեմատիկ գնացք է հայտնվել։ Գործարկման հանդիսավոր արարողությունն անցկացվել է մայրաքաղաքում դեկտեմբերի 6-ին։ 

ԵԱՏՄ–ն ներուժ է կուտակում. Կուդրինը խոսել է ԵԱՏՄ–ում միասնական արժույթ սահմանելու մասին

Գնացքը երթևեկելու է մետրոյի Օղակաձև գծով։ Այն բաղկացած է ընդամենը 5 վագոնից, որոնցից յուրաքանչյուրի ներքին հարդարումը նվիրված է ԵԱՏՄ անդամ երկրներից մեկին` Հայաստանին, Բելառուսին, Ղազախստանին, Ղրղզստանին և Ռուսաստանին։

ԵԱՏՄ–ում տուրքերի բաշխման հարցը երկար է քննարկվել, բայց լուծվել է. ՀՀ փոխվարչապետ

Վագոնների վրա ներկայացված են պետությունների տեսարժան վայրերը` ինտերակտիվ տարրերով։

Պետք է շտապել, քանի որ գնացքով հնարավոր կլինի երթևեկել միայն կես տարի։