Ես գիդեմ, օր դու սաղ ես. դու չիդես մեռնելն ինչ է. ազդեցիկ տեսանյութ` նվիրված Գյումրիին

Գյումրիին նվիրված տեսանյութի հերոսը զրուցում է Գյումրու հետ` ինչպես հարազատը հարազատի։
Sputnik

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը Գյումրուն նվիրված տեսանյութ է հրապարակել` «Ես գիդեմ, օր դու սաղ ես» խորագրով։ Մխիթարյանը տեսանյութը հրապարակել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։

«1988 թ., 7-ը դեկտեմբերի... Իմ սերնդակիցներն իրենց կյանքը բաժանում են երկու հատվածի՝ մինչև դեկտեմբերի 7-ը ու դրանից հետո: Համոզված եմ, որ մի օր քաղաքս տեսնելու եմ նորից այնպիսին, ինչպիսին էր «մինչև»... Վստահ եմ»,–տեսանյութին կից գրել է Մխիթարյանը։

Տեսանյութը նկարահանվել է Գյումրիում. հերոսը զրուցում է Գյումրու հետ` ինչպես հարազատը հարազատի։

Կյանքը մահից հետո․ ինչի՞ մասին է պատմում Գյումրին․ տեսանյութ

«Ի՞նչղ ես, քաղաքս։ Գիտե՞ս, չէ, ինչքան կուզեմ, օր լավ եղնիս։ Հաստատ գիտես, դու սաղիս էլ կճանչես` տուն առ տուն, մեր օջախներով ու գերդաստաններով հանդերձ։ Քեզի խաբելն անհնար է, քեզի ֆռռցնել փորձողն անուղղելի սարսաղ է, որովհետև դու իմաստուն ես, մեծ, ապրած ու տեսած»,–ասում է հերոսը։

Գյումրիում երկրաշարժից ուղիղ 31 տարի անց` նույն ժամին, փոքրիկ է ծնվել

Հիշեցնենք, որ այսօր լրանում է Սպիտակի ավերիչ երկրաշարժի 31–րդ տարելիցը։ Երկրաշարժը Հայաստանի պատմության և հայ ժողովրդի ամենաողբերգական էջերից մեկն է։ Վիթխարի աղետի հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, մահացել է մոտ 25 հազար մարդ, 140 հազարը դարձել են հաշմանդամ, ավելի քան 500 հազարը զրկվել օթևանից։ Մի ակնթարթում ոչնչացել է երկրի արդյունաբերական պոտենցիալի գրեթե 40 տոկոսը։