Ռոմեոյի մտքով անգամ չէր անցնի․ 9 աստղեր «դերի մեջ են մտել» Pirelli-ի օրացույցի համար

Sputnik

Pirelli ընկերության նոր օրացույցը կրկին սենսացիա է դարձել։ Այս անգամ օրացույցի թեման Վիլյամ Շեքսպիրի ողբերգության հերոսուհին է։ Ջուլիետայի ողբերգական կերպարը մարմնավորել են ժամանակակից երգչուհիներն ու դերասանուհիները։

«Հիանալի շոու է, Նավկան հիասքանչ է». գլխապտույտ լուսանկարներ Մոսկվայի ԳՈւՄ–ի սահադաշտից

Օրացույցի շնորհանդեսը տեղի է ունեցել Վերոնայում՝ Ջուլիետայի հայրենի քաղաքում։ Օրացույցի 47-րդ թողարկման համար իտալացի լուսանկարիչ Պաոլո Ռովերսին ժամանակակից Ջուլիետայի կերպարում նկարել է կինոյի, հեռուստատեսության, արվեստի և երաժշտության ոլորտի ինը ներկայացուցիչների` Էմմա Ուոթսոնին, Ինդիա Մուրին, Քրիս Լիին, Ռոզալիային, Կլեր Ֆոյին, Միա Գոտին, Քրիստին Ստյուարտին և Յարա Շահիդիին։

Այդպիսով, նրանք միասին ստեղծել են «Ռոմեո և Ջուլիետ» շեքսպիրյան ողբերգության նոր մեկնաբանություն։

Ռովերսին, պատմելով այդ շարքը ստեղծելու մասին, նշել է, որ Ջուլիետայի կերպարն օգտագործելու գաղափարն իր մոտ ծագել, որովհետև տարիներ շարունակ ուսումնասիրել է գեղեցկության և սիրո մասին պատկերացումները։

«Գեղեցիկ է Երևանը, նամանավանդ գիշերով». Սուրենյանը չքնաղ լուսանկարներ է հրապարակել

«Ես ուշադրություն եմ դարձրել նաև կանացիության ու նրբության վրա։ Ջուլիետան այդ որակների մարմնավորումն է։ Երբ ես մտածում եմ կանանց իդեալի մասին, հանգում եմ այն հետևության, որ Ջուլիետան սակավաթիվ կերպարներից է, որը հաջողությամբ մարմնավորում է կանացի իդեալը», - խոստովանել է Ռովերսին»։

Victoria's Secret–ի ռուս հրեշտակները. ովքե՞ր են ամենահայտնիները. լուսանկարներ

Pirelli-ի պատմության մեջ առաջին անգամ այդ նախագիծը միավորել է լուսանկարը և կինոն․ օրացույցից բացի ներկայացվել է նաև կարճամետրաժ ֆիլմ, որի համար պատասխանել է Ռովերսին։ Օրացույցում ընդամենը 58 լուսանկար կա։

1 / 17
Դերասանուհի Էմմա Ուոթսոնը «Որոնելով Ջուլիետին» Pirelli 2020 օրացույցի համար
2 / 17
Դերասանուհի Էմմա Ուոթսոնը Pirelli 2020 օրացույցի համար
3 / 17
Դերասանուհի Կլեր Ֆոյը Pirelli 2020 օրացույցի համար
4 / 17
Դերասանուհի Կլեր Ֆոյը Pirelli 2020 օրացույցի համար
5 / 17
Դերասանուհի Քրիս Լին Pirelli 2020 օրացույցի համար
6 / 17
Դերասանուհի Քրիս Լին Pirelli 2020 օրացույցի համար
7 / 17
Դերասանուհի Ինդիա Մուրը Pirelli 2020 օրացույցի համար
8 / 17
Դերասանուհի Ինդիա Մուրը Pirelli 2020 օրացույցի համար
9 / 17
Դերասանուհի Քրիստին Ստյուարտը Pirelli 2020 օրացույցի համար
10 / 17
Դերասանուհի Քրիստին Ստյուարտը Pirelli 2020 օրացույցի համար
11 / 17
Դերասանուհի Յարա Շահիդի Pirelli 2020 օրացույցի համար
12 / 17
Դերասանուհի Յարա Շահիդի Pirelli 2020 օրացույցի համար
13 / 17
Դերասանուհի Միա Գոտը Pirelli 2020 օրացույցի համար
14 / 17
Դերասանուհի Միա Գոտը Pirelli 2020 օրացույցի համար
15 / 17
Իսպանացի երգչուհի Ռոսալիան Pirelli 2020 օրացույցի համար
16 / 17
Իսպանացի երգչուհի Ռոսալիան Pirelli 2020 օրացույցի համար
17 / 17
Ստելա Ռովերսին Pirelli 2020 օրացույցի համար