31 տարի առաջ Հայաստանի` մեծությամբ երկրորդ քաղաքը 30 վայրկյանում գրեթե հիմնահատակ ավերվեց։ 9-10 բալ ուժգնությամբ երկրաշարժն իսկական քաոսի վերածեց Հայաստանի հյուսիսը։
Անցել են տարիներ, քաղաքի տարբեր հատվածներում նոր շենքեր են հայտնվել, բայց Գյումրին շարունակել է մնալ աղետի գոտի։ Ցավալի է, բայց մինչև այժմ չի հաջողվել լիովին ազատվել երկրաշարժի հետքերից։
Գյումրիում տրամադրություն է փոխվել. աղետից 31 տարի անց մարդիկ ավելի լավատես են դարձել
Դրա հետ մեկտեղ վերջին տարիներին գրեթե ամբողջությամբ վերականգնվել է փոքր կենտրոնը, որը ճարտարապետական-պատմական արժեք է ներկայացնում։ Հայաստանի հյուսիսային մայրաքաղաքն ավելի գրավիչ է դարձել զբոսաշրջիկների համար, և, չնայած արհավիրքներին, կյանքն այստեղ շարունակվում է։