Երևանում BMW X5-ի վարորդը վրաերթի է ենթարկել մոտ 60 տարեկան մի տղամարդու

Վրաերթի ենթարկվածը հիվանդանոցի ճանապարհին մահացել է, դեպքի վայրում աշխատող իրավապահները ճշտում են մահացածի ինքնությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Քիչ առաջ սարսափելի վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` Աբովյան և Կորյունի փողոցների խաչմերուկում BMW X5 մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մոտ 60 տարեկան մի տղամարդու։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում 1.5 ամսական երեխա է մահացել

Տղամարդը մարմնական վնասվածքներով ժամանած շտապօգնության մեքենայով տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Հիվանդանոցի ճանապարհին տղամարդը մահացել է։

Աբովյանի դպրոցներից մեկի բակում տղամարդու դիակ է հայտնաբերվել

Այս պահին դեպքի վայրում են ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները, որոնք պարզում են դեպքի մանրամասներն ու մահացածի ինքնությունը։

Մայակովսկի գյուղի տներից մեկի վրա հարձակում է տեղի ունեցել