Մանրամասներ Էջմիածնի սպանության փորձից. երիտասարդի ինչի՞ն էր պետք ատրճանակը հիվանդանոցում

Հրազենային վիրավորումով հիվանդանոցում պառկած երիտասարդի մոտ իրավապահները խուզարկությամբ զենք են հայտնաբերել։
Sputnik

Նոյեմբերի 14–ին հրազենային վնասվածքներով «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից Երևանի «Նաիրի» բժշկական կենտրոն տեղափոխված երիտասարդը հիվանդասենյակում հրազեն է պահելիս եղել։ Ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները դեկտեմբերի 5-ին դատարանի որոշմամբ խուզարկել են հիվանդասենյակը և հայտնաբերել ատրճանակ՝ լիցքավորված 9մմ տրամաչափի 3 փամփուշտով, որոնցից մեկը՝ փողում։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության կայքը։

Հերթական զինված և դիմակավորված հարձակումը Երևանում. թալանել են «Բոքոնիկը»

Ավեի վաղ Sputnik Արմենիան տեղեկացրել էր, որ նոյեմբերի 14–ին Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու մոտակայքում զինված միջադեպ է տեղի ունեցել, տուժել է մոտ 30 տարեկան մի երիտասարդ, որին սկզբում տեղափոխել էին Վաղարշապատի բժշկական կենտրոն, ապա`Երևանի «Նաիրի» բժշկական կենտրոն։

Դեպքի վայրում հայտնաբերվել էին տարբեր տրամաչափի 10-ից ավելի կրակված պարկուճ, նաև բազմաթիվ փամփուշտների հետքերով ավտոմեքենա, որը տուժած անձինն էր։

Զինված միջադեպ Էջմիածնում. վիրավորին հիվանդանոց են տարել, իրավապահները դեպքի վայրում են

Ոստիկանության հաղորդագրության մեջ նշվում է, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում Վաղարշապատի բաժնի ծառայողները ոստիկանության այլ ստորաբաժանումների գործընկերների և դեպքի նախաքննությունը վարող մարմնի աշխատակիցների հետ ձեռնարկել են ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ։ Արդյունքում հայտնի է դարձել զինված միջադեպի մասնակից անձանց ինքնությունը։ 

նոյեմբերի 14-ին Էջմիածնի Վազգեն Սարգսյան փողոցում սպանության փորձ կատարողները եղել են «BMW» մակնիշի ավտոմեքենայով, որի տերը Էջմիածնի 25-ամյա բնակիչ է։ Երիտասարդին մեղադրանք է առաջադրվել, ինչից հետո նա կալանավորվել է։ 

Հետագա միջոցառումներով իրավապահները հայտնաբերել են նաև «BMW» մակնիշի ավտոմեքենան, որը Բյուրական գյուղից տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։