Տեղումները մի քանի օր կդադարեն. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումներով` առաջիկա օրերին որոշ մարզերում կնկատվի օդի ջերմաստիճանի անկում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի տարածքում դեկտեմբերի  6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հրդրոմետ» ծառայությունը։

Օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում դեկտեմբերի 8-9-ը ցերեկային ժամերին 4–5 աստիճանով կբարձրանա: Նշենք, որ դեկտեմբերի 5–ին օդի ջերմաստիճանը նույնքան նվազել էր։

Օրվա կադր. հայ մրցավարն իր սալտոյով ծափահարությունների արժանացավ Հայաստանի առաջնությունում

Երևան քաղաքում ևս դեկտեմբերի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մայրաքաղաքում դեկտեմբերի 6–ի գիշերը ջերմաստիճանը կհասնի 0-ի, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի 5-7 աստիճան տաքություն։

Կառավարությունը փոխում է կենսաթոշակների վճարման կարգը