«Ռազմական գաղտնիք է». Հայաստանը գնել և գնում է նոր ու ժամանակակից սպառազինություն

Պաշտպանության փոխնախարարը նշեց, որ Հայաստանը շարունակում է ձեռք բերել նոր և ժամանակակից սպառազինություն ` միաժամանակ կատարելագործելով եղածը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik. Վերջին երկու տարիներին ՀՀ զինված ուժերն ինտենսիվորեն հավելում են զինանոցը: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը ՝ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին:

Հայաստանը 2020թ–ին առաջ է անցնելու Ադրբեջանից. Փաշինյան

Ավելի վաղ, 2020 թվականի պետական ​​բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ 2018 թվականից ի վեր Հայաստանը ձեռք է բերել աննախադեպ քանակությամբ սպառազինություն, շատ ավելի շատ, քան նախորդ տարիներին, և ՀՀ կառավարությունը մտադիր է շարունակել իր` տարածաշրջանում ռազմական հավասարակշռության վերականգնման քաղաքականությունը:

Մեկնաբանելով այս հայտարարությունը ՝ Բալայանը նշեց, որ Հայաստանը գնել և գնում է նոր ու ժամանակակից սպառազինություն ՝ միաժամանակ բարելավելով եղածը:

«Ցավոք, ես չեմ կարող բացահայտել, թե խոսքն ինչ  զինատեսակների մասին է: Դա ռազմական գաղտնիք է։ Բացառությամբ այն զինատեսակների, որոնց գնման մասին արդեն ասվել է, այսինքն` ինքնաթիռների (Ռուսաստանից գնված Су-30СМ կործանիչները - խմբ.)», - ասաց Բալայանը:

Ինչ վերաբերում է կործանիչներին, ապա դրանք Հայաստանում կլինեն հաջորդ տարվա հունվար-փետրվար ամիսներին:

«Նախաձեռնությունը Հայաստանի համար չէ». Բալայանը` պատգամավորի աղմկահարույց առաջարկի մասին