ՌԱԴԻՈ

Սարգսյան. «Հիմա ոչ մեկի համար հասկանալի չէ, թե Ղարաբաղյան խնդրում ինչի շուրջ են բանակցում»

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացի ներկա փուլի որոշ իրողություններին:
Sputnik
Սարգսյան. «Հիմա ոչ մեկի համար հասկանալի չէ, թե Ղարաբաղյան խնդրում ինչի շուրջ են բանակցում»

Սուրեն Սարգսյանի խոսքով՝ Ղարաբաղյան խնդրի ներկա փուլը նախորդներից տարբերվում է նրանով, որ հիմա ոչ մեկի համար հասկանալի չէ, թե ինչի շուրջ են բանակցում: Ըստ նրա՝ առաջ կային Մադրիդյան սկզբունքներ, բայց այժմ դրանք մեզ համար գտնվում են վերաիմաստավորման փուլում, ուստի պետք է ուսումնասիրենք, որպեսզի հասկանանք, թե դա ինչ է:

«Վրիպակ է եղել». Նաղդալյանը` Մնացականյանի ելույթի անհամապատասխանության մասին

«Ինչի՞ ց են խոսում: Ինչ-որ բան կա՞ սեղանին դրված: Գուցե կա, մենք չգիտենք: Սրանք հարցեր են, որոնց մասին պատկերացում չունենք: Երբ հանրությանը բաց ինֆորմացիա չես տալիս, նրա հետ բաց տեսքով չես աշխատում, բնականաբար, առաջանում են հարցեր: Կա՛մ պետք է դրանց պատասխանը տաս, կա՛մ հարցերը կմնան օդում կախված»,- նշում է Սուրեն Սարգսյանը:

Քաղաքագետի դիտարկմամբ՝ և՛ Կազանի, և՛ Մադրիդի փաստաթղթերի վերաբերյալ հանրությունը գոնե որոշակի պատկերացում ուներ, և ընդհանրապես գործընթացը հասկանալի էր դեռ Լիսաբոնից սկսած: 

«Մեր ղեկավարությունն ի վերջո գիտի՞, թե ինչ կարգավիճակ է ուզում Արցախի համար, կամ ի՞նչ է պատրաստ տալ կամ չտալ: Մինչդեռ Արցախն արդեն իր որոշումը կայացրել է, համարում է, որ ինքն անկախ պետություն է և այս ճանապարհով շարունակելու է շարժվել այնքան ժամանակ, մինչև միջազգային հանրության կողմից կճանաչվի, իսկ հետո որոշում կկայացնի՝ մնա անկախ, թե մտնի Հայաստանի կազմի մեջ»,- նշում է Սուրեն Սարգսյանը:

Արցախի կարգավիճակի որոշումը չի կարող ենթարկվել որևէ սահմանափակման. Մնացականյանի ելույթը

Քաղաքագետի կարծիքով՝ ամենակարևորը կարգավիճակի շուրջ բանակցություններն են, սակայն դրանք արդյունք չեն տալու, և հենց դա էլ լինելու է կռվախնձոր:

Հիշեցնենք` ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակում, Բրատիսլավայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայացել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: