Հայաստանը վերականգնելու է տարածաշրջանում ռազմական հավասարակշռությունը. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանն 2018թ–ից մինչ օրս աննախադեպ քանակի զենք–զինամթերք է ձեռք բերել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik. 2018թ–ից ի վեր` ներառյալ 2020թ–ի ՀՀ պաշտպանական բյուջեն ավելացել է 28 տոկոսով կամ 66 մլրդ դրամով։

200 մլն դոլարի տրամադրած զինամթերքի մեջ կան զենքեր, որ ՌԴ սպառազինության մեջ չկան. Տոնոյան

Այս մասին ԱԺ–ում հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«ORSIS–ի գործը». ռուսական զինագործական ընկերությունը դատի չի տվել Հայաստանի ՊՆ-ին

«2018թ–ի մայիսից ի վեր ՀՀ–ը ձեռք է բերել վերջին տեսանելի ժամանակահատվածի համեմատ աննախադեպ քանակի զենք–զինամթերք, սպառազինություն, և ՀՀ կառավարությունը հստակ շարունակելու է այդ քաղաքականությունը` տարածաշրջանում ռազմական հավասարակշռությունը վերականգնելու ուղղությամբ»,– ասաց Փաշինյանը։

Ինչո՞ւ է ՀՀ–ին` զենքի մատակարարման տենդերի տապալումից հետո քրգործ հարուցվել

Նա նաև շեշտեց, որ այս ուղղությամբ քայլեր արդեն իսկ ձեռնարկվել են։

Նշենք, որ ՀՀ ԱԺ–ն այսօր հաստատեց կառավարության ներկայացրած 2020թ–ի պետական բյուջեի նախագիծը։