Ադրբեջանը չի վերահսկում Հայաստան եկող գազատարը. պաշտպանության փոխնախարար

Հայաստանի Զինված ուժերը զգալիորեն բարելավել են դիրքերը Ադրբեջանի հետ սահմանակից Տավուշի մարզում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik. Ադրբեջանի ԶՈւ–ն այլևս չի վերահսկում Վրաստանից Հայաստան եկող գազատարը։ Այս մասին այսօր ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։

«Նախաձեռնությունը Հայաստանի համար չէ». Բալայանը` պատգամավորի աղմկահարույց առաջարկի մասին

Նրա խոսքով` ՀՀ ԶՈՒ–ն զգալիորեն բարելավել է դիրքերը Ադրբեջանի հետ սահմանակից Տավուշի մարզում։

Փոխնախարարը նշեց, որ անընդհատ հրաձգություններ են լինում, որը, մեծ մասամբ, կապված է ինժեներական աշխատանքների հետ։

«Ադրբեջանական կողմը ինժեներական աշխատանքներ է իրականացնում, մենք փորձում ենք կանխել դրանք։ Սակայն, ընդհանուր առմամբ, իրավիճակը վերահսկելի է», – նշեց նա։

«Ռազմական գաղտնիք է». Հայաստանը գնել և գնում է նոր ու ժամանակակից սպառազինություն

Բալայանը վստահեցրեց, որի ԶՈՒ–ն պատրաստ է կատարել իր առաջադրանքները։ Նրա խոսքով` դա հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններում հայ դիվանագետների համար ամուր թիկունք է ապահովում։

«Կարող եմ վստահ ասել, որ մեր ԶՈՒ–ն կանխում է  Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները», – ավելացեց նա։

Հայաստանը վերականգնելու է տարածաշրջանում ռազմական հավասարակշռությունը. Փաշինյան

Միաժամանակ բանակի պատրաստվածությունը ոչ մի կերպ կապված չէ բանակցային գործընթացի արդյունավետությունից։ Բալայանը կարծում է, որ բանակի պատրաստման գործընթացը չի դադարում, ու այն ոչ մի վայրկյան չի կորցնում զգոնությունը` պատրաստ լինելով բանակցությունների ցանկացած վերջաբանի։