Սպասվում են ձյան առատ տեղումներ և բուք. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 5-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 4-5 աստիճանով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի — Sputnik.ՀՀ ԱԻՆ-ը զգուշացնում է` հանրապետության որոշ հատվածներում սպասվում են ձյան առատ տեղումներ և բուք։

Համաձայն ԱԻՆ հաղորդագրության` դեկտեմբերի 5-ին Գեղարքունիքում, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային շրջաններում և Արցախում սպասվում են ձյան առատ տեղումներ, ճանապարհներին՝ մերկասառույց, առանձին հատվածներում՝ բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն։

Ինչպես կարող է Մեհրիբան Ալիևայի երազանքը կատարվել. Աննա Հակոբյանը նրան Արցախ է հրավիրել

 

Հանրապետության տարածքում դեկտեմբերի  6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը 5-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 4-5 աստիճանով, 8-9-ի ցերեկը նույնքան կբարձրանա:

Երևան քաղաքում դեկտեմբերի 5-ին սպասվում են թույլ տեղումներ, քաղաքի բարձրադիր հատվածներում՝ ձյան տեսքով, 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Ֆրանսիահայ հանրաճանաչ տենոր Ռուբեն Էլբակյանը մենահամերգ է տվել Փարիզի Լա Մադլեն եկեղեցում