Ինչպես է բրիգադային ինժեներ Ասլանովի գործը յուրահատուկ դարձել մարշալ Ժուկովի համար

Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը պատմում է այն մասին, թե ինչպես է մարշալ Ժուկովին հաջողվել վերականգնել Արցախում ծնված բրիգադային ռազմական ինժեներ Սեմյոն Ասլանովի բարի անունը, որին գնդակահարել են զրպարտության պատճառով։
Sputnik

Պատերազմից հետո «Հաղթանակի մարշալը»` ԽՍՀՄ քառակի հերոս Գեորգի Ժուկովը, նամակ է ստացել քաղաքացուհի Ասլանովա Մ. Ս.–ից` ուղղորդելով այն ԽՍՀՄ գլխավոր ռազմական դատախազություն։ Նամակում Ասլանովա Մ.Ս.–ն պնդել է, որ նրա հայրը` Մոսկվայի ռազմական օկրուգի ինժեներային զորքերի նախկին պետ Սեմյոն Իվանի Ասլանովը, դատապարտվել է և անարդարացիորեն գնդակահարվել։

Նման անմեղ դատապարտվածները և գնդակահարվածները շատ են եղել, բայց բրիգադային ռազմական ինժեներ Ասլանովի գործը հատուկ է դարձել մարշալ Ժուկովի համար։

Ստորև կբացատրեմ` ինչու, իսկ առայժմ անցնենք հարցի բուն էությանը։

Ինչի՞ համար են դատել և մահապատժի ենթարկել 1885թ–ին Արցախի Հադրութի շրջանում ծնված Սեմյոն Ասլանովին։ Մոսկվայի ռազմական օկրուգի շինարարական բաժնի նախկին պետ, այնուհետև Ռազմաինժեներային ակադեմիայի պետ, ինժեներային զորքերի գեներալ–գնդապետ Գալիցկի Ի.Պ.–ի նամակի պատճառով։

Դա նամակ էլ չէր, այլ իսկական զրպարտություն, ինչպիսիք 1937թ.–ին գրել են արդյունաբերական ծավալներով։

«Երեք տարվա ընթացքում նա սիստեմատիկ կերպով վնասարարական գործունեություն է ծավալել ինժեներային հավաքները տապալելու համար։ Հավաքները աչքակապություն և վնասարարություն են եղել։ Սակրավորների նախապատրաստումը տապալվել է», – հաղորդել է Ասլանովի գործընկեր Գալիցկին։

Ինչպես են հայ հետախույզները ՆԱՏՕ–ի ինքնաթիռով հասել ԱՄՆ. դրվագներ Վարդանյանների կյանքից

Ժուկովի նվիրած կոնյակը մարշալ Բաղրամյանի թոռները պահում են արդեն կես դար

Սա գրավոր զրպարտություն է։ Իսկ ինչ է եղել բանավոր մատնության ժամանակ, երբ մենակ է մնացել Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի աշխատակցի հետ։ Կոմիսարիատում հարցաքննության ժամանակ Գալիցկին հաստատում է իր դիմումում շարադրված փաստերը և լրացուցիչ ցուցմունքներ տալիս` «Ասլանովը թշնամաբար է վերաբերվել հրամանատարական նախապատրաստությանը։ Ծանոթ լինելով Ասլանովի աշխատանքին և գործունեությանը, որպես նրա օգնական և տեղակալ` Ասլանովի գործունեությունը համատեղ աշխատանքի ընթացքում` կարող եմ որակել որպես Մոսկվայի ռազմական օկրուգի ինժեներային զորքերում վնասակար աշխատանք»։

Գալիցկին իր ցուցմունքներում ամփոփում է. «Այդ ամենը ցույց է տալիս, որ Ասլանովը դիտավորյալ է իրականացրել իր վնասարար գործունեությունը` բանվորագյուղացիական Կարմիր բանակի հզորությունը թուլացնելու և պետությանը նյութական վնաս հասցնելու նպատակով»։

Ջիվան, սա աղոթք է, ոչ թե նվագ. ինչ են արել Սարոյանն ու Ստալինը դուդուկահարի ելույթից հետո

Եթե ինչ–որ մեկն ուշադրություն չի դարձրել «որպես նրա օգնական և տեղակալ» արտահայտությանը, ուրեմն բաց է թողել գլխավորը։

Օգնականը և տեղակալը, չցանկանալով այդպիսին մնալ, պատրաստվում էր առաջ շարժվել, ինչի համար պահանջվում էր վերացնել ղեկավարին և նստել նրա աթոռին։ Այդ տարիներին լայնորեն կիրառվող և չի կարելի ասել, որ մեր օրերում վերջնականապես մոռացված փորձ։

Ստալինի և գյումրեցի քանդակագործի մտերմությունը, կամ ի՞նչու առաջնորդը չպատժեց Մերկուրովին

Ասում են` ավելի լավ է գրել վատ բանաստեղծություն, քան լավ զրպարտություն։ Գալիցկու զրպարտությունը լավ է գրված եղել. բրիգադային ռազմական ինժեներին դատապարտել են և արագ գնդակահարել։

Հիմա այն մասին, թե ինչու է փառապանծ մարշալը զբաղվել Սեմյոն Ասլանովի գործով։ Երկրում տեղի է ունեցել Ստալինի անձի պաշտամունքից ազատվելու գործընթացը, և Ժուկովը Կոմկուսի Կենտկոմին է հանձնել հակաստալինյան փաստաթղթերի փաթեթ։ Ասլանովի գործի յուրահատկությունն այն է եղել, որ զրպարտիչ Գալիցկին գործող գեներալ–գնդապետ է եղել, զբաղեցրել Ռազմաինժեներային ակադեմիայի պետի աշխատասենյակը։

Հայը հարյուր տարի առաջ Ռուսաստանում քաղաք է կառուցել. բնակիչները գտել են նրա լուսանկարը

Այսպիսով, Ժուկովը փորձել է պատերազմ սկսել «փոխակերպուկների» դեմ, որոնք շարունակել են մնալ գործող իշխանության մեջ, և նրա նմանները շատ են եղել։ Այս մասին գրում է պատմաբան Լեոնիդ Մաքսիմենկովը` «Մարշալ Ժուկովի պարտված պայքարը» ուսումնասիրությունում։ «Ամեն ինչ որոշող կադրերին» պատասխանատվության ենթարկելու ակնհայտ վտանգը ստիպել է իշխանությանը զսպել Ժուկովի խանդավառությունը, իսկ հետո ընդհանրապես հանգստի ուղարկել նրան։ Բայց մարշալն ամեն դեպքում հասցրել է լուծել Ասլանովի հարցը։

«Նյութերի մանրակրկիտ ուսումնասիրությունը համոզիչ կերպով ապացուցում է, որ Գալիցկին, կարիերիստական նպատակներից դրդված, զրպարտել է Ասլանովին, ինչի հետևանքով ազնիվ մարդը գնդակահարվել է, իսկ նա մինչ օրս օգտվում է կյանքի բարիքներից։ Գալիցկինի գործած բացառիկ ստորությունը չի կարող ներվել»։

Քաղաքացուհի Ասլանովայի բողոքի հիման վրա գլխավոր ռազմական դատախազությունը ստուգել է նրա հորը` Սեմյոն Ասլանովին դատապարտելու հիմնավորվածությունը։

«Սահմանվել է, որ Ասլանով Ս. Ի.–ն անարդարացիորեն գնդակահարության է դատապարտվել ԽՍՀՄ Գերագույն դատարանի ռազմական կոլեգիայի կողմից 1938թ.–ի ապրիլի 2–ին` այսպես կոչված «ռազմաֆաշիստական դավադրությանը» պատկանելու և վնասարարության համար, ինչի հետ կապված նրա գործը կասեցվել է 1956թ.–ի հոկտեմբերի 20–ին, և Ասլանովն արդարացվել է»։