Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանին տարօրիակ է թվում, որ քաղաքապետ Հայկ Մարությանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մատնանշած անձանց հանդիպմանը փորձում են քաղաքական ենթատեքստ տալ։ Նա այս մասին ասաց Sputnik Արմենիայի եթերում։
Շեյխերը, նրանց եղբայրներն ու մորքուրի զավակները. «Իմ քայլն» ու ԲՀԿ–ն վիճում են ԱԺ–ում
«Այստեղ որոշակիորեն երևում են քաղաքական ենթատեքստեր, բայց քաղաքական մեկնաբանությունները պետք է թողնել քաղաքական հայտարարություններ անողներին»,– նշեց Գևորգյանը:
Ոչ թե Ծառուկյանը չի տիրապետում ինֆորմացիային, այլ քաղաքապետը. ԲՀԿ առաջնորդն ապացույց ունի
Քաղաքապետարանի աշխատակցին տարօրինակ է թվում նաև այն հանգամանքը, որ հանդիպումը կայացել է ապրիլին, սակայն դրա շուրջ աղմուկ է բարձրացել տարեվերջին: Նրա խոսքով` տվյալ ձևաչափի պատվիրակության հետ կապված ապահովվել է բացարձակ ճշգրիտ արարողակարգ:
Ինչպես շեյխն իր կանանց նվիրեց Հմայակին, իսկ հրաշագործը հրաժարվեց «90-60-90» նվերից
«Քաղաքապետրանն իր հերթին այդ հանդիպմանը պատրաստվել էր հավուր պատշաճի: Հանդիպման ընթացքում քննարկվել է որոշ քաղաքաշինական ծրագրերի իրականացման հարցը: Կարող եմ հավաստիացնել, որ Երևանի քաղաքապետն ու քաղաքապետարանի աշխատակազմը ցանկացած ներդրողի հետ բանակցություններն առաջին հերթին վարում են այն հունով, որ դա օգտակար լինի քաղաքին»,- նշեց Գևորգյանը։
Նրա խոսքով` Երևանի իշխանությունները բանակցում են այն ուղղությամբ, որ ներդրումները լինեն ոչ միայն օգտակար, այլև ճիշտ՝ քաղաքաշինական նորմերի առումով:
Նշենք, որ Մարությանի հետ հանդիպել են «Ռոտանա» հյուրանոցային ցանցի սեփականատերերից մեկը` Նասեր Ալ Նովեյսը, և «Եվրոմոտորս» ընկերության գլխավոր տնօրեն Ջաբեր Ալ Մարզուքին։