ՌԱԴԻՈ

Մինասյան. «Հայկական կողմի դիրքորոշումը պարունակում է Մամեդյարովի հայտարարության պատասխանը»

Քաղաքագետ Նարեկ Մինասյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Սլովակիայի մայրաքաղաքում ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակում Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպմանը:
Sputnik
Մինասյան. «Հայկական կողմի դիրքորոշումը պարունակում է Մամեդյարովի հայտարարության պատասխանը»

Մամեդյարով-Մնացականյան հանդիպումից ակնկալիքները մեծ չէին՝ հաշվի առնելով մի շարք գործոններ, որոնց թվում են Ադրբեջանի առավելապաշտական քաղաքականության դիրքորոշման պահպանումը, ռազմատենչ հռետորաբանությունը, ինչպես նաև Ադրբեջանում սկսված ներքաղաքական գործընթացը: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Նարեկ Մինասյանը։

Մնացականյան–Մամեդյարով հանդիպումը կայացել է. ինչ են պայմանավորվել կողմերը. տեսանյութ

«Այդ ամենը հիմք էր տալիս ենթադրելու, որ Բրատիսլավայի հանդիպումից էական արդյունքներ պետք չէր ակնկալել: Այդուհանդերձ հանդիպման ընթացքում կարևորվել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են փոխվստահության մթնոլորտի ապահովումը, հրադադարի ռեժիմի ամրապնդումը, որոնք շատ կարևոր են»,- նշեց նա:

Մինասյանի խոսքով` Արցախի սահմաններին վերջերս տեղի ունեցած միջադեպերը հաստատում են, որ հայկական կողմն արդարացիորեն է պնդում, որ նմանատիպ մեխանիզմների ներդրումը և հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ քայլերի ձեռնարկումն իրոք անհրաժեշտություն են:

Բաբայան. «Մնացականյան–Մամեդյարով հանդիպումից հեղափոխական առաջընթաց ակնկալելը վաղաժամ էր»

Քաղաքագետի դիտարկմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ադրբեջանցի ու հայ լրագրողների փոխայցելությունների թեման, որովհետև կարևոր էր ամփոփել արդյունքները և տալ այն հարցի պատասխանը, թե արդյո՞ք անհրաժեշտ է շարունակել տվյալ ծրագիրը: Կողմերը դրական են գնահատել այդ նախաձեռնությունը:

Բրատիսլավայում ստորագրվելիք փաստաթուղթ սեղանին չկա. Փաշինյան

«Հայկական կողմը հանդիպման շրջանակում բավական հստակ արձանագրել է, որ բովանդակային քննարկման համար անհրաժեշտ է արցախյան կողմի մասնակցությունը, ինչը նույնպես կարևոր է և իր մեջ որոշակիորեն պարունակում է Մամեդյարովի հայտարարությունների պատասխանը»,- ընդգծեց Մինասյանը:

Քաղաքագետն ակնկալում է, որ որոշ մանրամասներ հայտնի կդառնան նաև համանախագահողների հայտարարությունից հետո: