ՏՏ ոլորտի հայ գործարարները դասընթացներ կանցնեն Սիլիկոնյան հովտում. նախարար

Հայկական ստարտափերի 15 ներկայացուցիչ բիզնես դասընթացներ կանցնեն Սիլիկոնյան հովտի Դրեյպերի համալսարանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի — Sputnik. Հայ գործարարները դասընթացների կմասնակցեն ԱՄՆ–ի Սիլիկոնյան հովտում։ Այդ մասին հայտարարեց Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Երևանում Silicon Mountains ՏՏ համաժողովի ընթացքում։

ՊՆ-ն հայտարարում է ՏՏ մասնագետ-զորակոչիկների մրցույթ

Դրեյպերի համալսարան կուղարկվեն հայկական սկսնակ տեխնոլոգիական ձեռնարկությունների 15 ղեկավար։

Կալիֆոռնիայում գտնվող Դրեյպեր համալսարանն առաջարկում է աշխարհի ամենահայտնի ուսումնական ծրագրերից մեկը։ Նախարարի խոսքով` այդ ծրագրից կօգտվեն հայ գործարարները, որոնք կարող են ընդլայնել իրենց նախագծերը և վերածվել խոշոր, հաջողակ ընկերությունների։

«Բարձր տեխնոլոգիական բիզնեսի զարգացումը մեր երկրի գերակայություններից մեկն է։ Նման ծրագրեր կլինեն բիզնեսի, մեր համալսարանների և նույնիսկ դպրոցների համար, որպեսզի մեր երկիրը զարգացնելու մասնագետներ պատրաստվեն», – հավելեց նախարարը։

Silicon Moutains համաժողովին ժամանել են Microsoft–ի, Cisco–ի և մի շարք այլ խոշոր տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչները։

Հայաստանի սահմանած Global IT Award մրցանակն այս տարի կստանա ճապոնացի գիտնականը