ՌԱԴԻՈ

Սարգսյան. «Ուժային կառույցների ղեկավարները պետք է լինեն ոլորտի մասնագետներ»

Քաղաքագետ Մանվել Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է ուժային կառույցների ղեկավար պաշտոններում քաղաքացիական անձանց նշանակման բանավեճին և նշել, որ ամբողջ աշխարհում այնպես են անում, որ նշված կառույցները դուրս լինեն քաղաքականությունից: 
Sputnik
Սարգսյան. «Ուժային կառույցների ղեկավարները պետք է լինեն ոլորտի մասնագետներ»

Ուժային կառույց ղեկավարող քաղաքական գործիչը, միևնույն է, գործելու է իշխող քաղաքական ուժի օգտին: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Մանվել Սարգսյանը։

ԿԳՄՍ փոխնախարար Գևորգ Լոռեցյանը բերման է ենթարկվել. ԱԱԾ

«Հայաստանում չկա քաղաքական օրակարգ». Աշոտյան

Նա նշեց, որ Հայաստանում սկսել են հասկանալ, որ նման բան անել պետք չէ: Բացի դրանից, մարդիկ տեսել են, թե ինչպես էր գործում ոստիկանությունը 1990-ական թվականներին, երբ քաղաքական դեմքն իրեն դարձրել էր սուպերնախարար:

«Իմ քայլը» մերժեց «Լուսավոր Հայաստանի» նախագիծը. ԱԱԾ–ում ոչինչ չի փոխվի

Անդրադառնալով շրջանառվող այն տեսակետին, ըստ որի՝ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն պետք է դուրս բերվեն վարչապետի վերահսկողությունից ու հաշվետու լինեն Ազգային ժողովին, Մանվել Սարգսյանը նշում է, որ խորհրդարանական երկրում նման պահանջի առաջադրումը լիովին բնական է: 

«Ֆունդամենտալ հարցերից մեկը հենց դա է, և պետք է հարցին լուծում տալ՝ ելնելով ներկա իրողություններից: Դա առնչվում էր սուպերվարչապետական ինստիտուտին: Հիմա խնդրին պետք է նայել կոնկրետ իրավիճակում և ուղղել անցյալում կայացված որոշումները: Այստեղ, անշուշտ, պետք է ուսումնասիրել նաև արտասահմանյան երկրների փորձը»,- նշում է Սարգսյանը: 

Քաղաքագետի համոզմամբ՝ ուժային կառույցների ղեկավարները պետք է լինեն ոլորտի մասնագետներ և զբաղվեն բացառապես իրենց ոլորտին առնչվող խնդիրներով: Ընդ որում՝ սա ոչ թե քաղաքական անձի, այլ սկզբունքի հարց է: