Երկու տարի սպասում են, մեկ օրում սարքում. կոնյակի տակառների պատրաստումը` լուսանկարներով

Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի — Sputnik. Փորձառու վարպետը կոնյակի պահման և հնեցման համար մեկ օրում էլ կարող է տակառ պատրաստել, սակայն, մինչև տակառը տակառ դառնա, փայտը երկար ճանապարհ պետք է անցնի։ Տակառագործ Արման

Ղարիբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ տակառ պատրաստելու համար նախ համբերատար պետք է լինել։

«Պատրաստի տակառ ունենալն այդքան էլ հեշտ չէ. ինչպես կոնյակի հնեցումը, տակառ պատրաստելը նույնպես համբերատարություն է պահանջում։ Միայն տակառափայտը երկու տարի բացօթյա պահեստում է պահվում, որպեսզի չորանա»,–ասաց նա։

Արարատյան երկրի խորհրդանիշները, կամ ինչպես ճանաչել Հայաստանը

Տակառագործը պատմեց` չորացված փայտն արդեն պետք է հաստոցային մշակման ենթարկվի, մետաղական կարկասի վրա հավաքվի, ծռվի, եզրահատվի, հղկվի... Կոնյակի պահման ու հնեցման տակառները պատրաստվում են միայն կաղնու փայտից։

Հայաստանը գինեգործության հեղափոխության շեմին է. Հարությունյան

Ղարիբյանն առաջին տակառը պատրաստել է 2002թ–ին ու հիմա արդեն չի էլ հիշում` քանի սերունդ կոնյակ է իր պատրաստած տակառներում հնեցվել։ Նա, ի դեպ, Երևանի կոնյակի գործարանի տակառագործության ղեկավարն է։

1 / 20
Տակառի փայտը 2 տարի պետք է չորանա
2 / 20
Կաղնու փայտը կոնյակի մեջ ապահովում է որոշ համեր, այդ թվում՝ վանիլի
3 / 20
Գործարանում սարքավորումների աղմուկը հաճախ է խլանում տակառագործների ծիծաղից
4 / 20
Պահանջվող չափի տակառ սարքելու համար մաթեմատիկական հաշվարկ է պետք
5 / 20
Տակառ պատրաստելու տարածքը պետք է տաք լինի, որ մատները զգան գործիքները
6 / 20
Կոնյակը խմում են կում–կում, շտապելով էլ լավ կոնյակ չի ստացվի. պետք է հնեցվի
7 / 20
Լավ կոնյակ ստանալու համար կարևոր է ոչ միայն խաղողի, այլ նաև տակառի որակը
8 / 20
Կոնյակագործության բուն գործընթացը սկսվում է խաղողի մթերումից հետո
9 / 20
Տակառներում պահվող սպիրտը գոլորշիանալու հատկություն ունի
10 / 20
Կոնյակագործության բուն գործընթացը սկսվում է խաղողի մթերումից հետո
11 / 20
Գոլորշիացած սպիրտը կոնյակագործներն անվանում են «հրեշտակների բաժին»ի
12 / 20
Կիսաշրջազգեստ. այսպես են կոչվում կարկասի վրա շարված տախտակները
13 / 20
Տակառ պատրաստողները «խոստովանում» են` սիրում են կոնյակ խմել
14 / 20
Տակառագործի համար ամենահամեղ կոնյակն իր սարքած տակառում հնեցվածն է
15 / 20
Տակառը լինում է հին և նոր. նորն օգտագործվում է թարմ սպիրտի, հինը` պատրաստի կոնյակի համար
16 / 20
Մինչև տակառ դառնալը փայտը մշակվում է, կարկասի վրա հավաքվում, այն ծռում են, հղկում...
17 / 20
Տակառ պատրաստելու համար կտրվող կաղնին պետք է լինի առնվազն 100 տարեկան
18 / 20
Տակառագործները սովորաբար տղամարդիկ են լինում, քանի որ այդ գործի համար ուժ է պետք
19 / 20
Կարգուկանոնը պարտադիր պայման է տակառագործության գործարանում
20 / 20
Տակառներ պատրաստելիս վարպետները զրուցում են դրանց հետ