«Արդեն չեն կարողանում կանգ առնել». փորձագետը` ԱՄՆ–ի հրահրած «վիզային պատերազմի» մասին

Ամերիկյան իշխանությունները վիզաներ չեն տրամադրել Ռուսաստանի Դաշնային գանձարանի պատվիրակությանը և ԱԳՆ բաժնի ղեկավարին։ Փորձագետ Դմիտրի Սոլոննիկովը Sputnik ռադիոյի եթերում մեկնաբանել է, թե ինչի է ուզում հասնել Վաշինգտոնը։
Sputnik

ԱՄՆ–ն կրկին վիզա չի տրամադրել ռուսաստանցիներին, այս անգամ` Դաշնային գանձարանի պատվիրակության անդամներին և ԱԳՆ–ի` արտասահմանում հայրենակիցների հետ աշխատանքի բաժնի տնօրեն Օլեգ Մալգինովին։ Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Հոբելյան` մեռած ուղեղով. արդյո՞ք Ռուսաստանը կշահի ՆԱՏՕ–ի խժդժություններից

Ռուսաստանը ճիշտ էր, կամ ինչո՞ւ է WADA–ն փորձում սպանել ռուսական սպորտը

Գանձարանի պատվիրակությունը պետք է դեկտեմբերի 3–ին ժամաներ Վաշինգտոն, որտեղ պատրաստվել է մասնակցել Աուդիտորական մասնագիտության կարգավորման միջազգային ինստիտուտի համաժողովին։ Իսկ ԱԳՆ աշխատակիցը պետք է նոյեմբերի 28-29–ին Նյու Յորքում մասնակցեր երիտասարդական համաժողովի։

Ինչպես նշել են Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատնից, ԱՄՆ–ը հետևողականորեն սահմանափակում է ռուս պաշտոնյաների մուտքը և տապալում կարևորագույն բանակցային ձևաչափերը։

Ավելի վաղ ԱՄՆ–ն վիզա չի տրամադրել ռուսական պատվիրակության 18 անդամներին, որոնք պատրաստվում էին մասնակցել Նյու Յորքում ՄԱԿ–ի Գլխավոր վեհաժողովի հերթական նստաշրջանին։ Դրանից հետո Մոսկվան հայտարարել է Վաշինգտոնի կողմից «վիզային պատերազմ» սադրելու մասին։

Ինչո՞ւ են Ռուսաստանը սպառնալիք համարում ՆԱՏՕ–ի համար. պարզաբանում է փորձագետը

Sputnik ռադիոյի եթերում Ժամանակակից պետական զարգացման ինստիտուտի տնօրեն Դմիտրի Սոլոննիկովը մեկնաբանել է իրավիճակը` նշելով Մոսկվայի վրա ճնշում գործադրելու` Վաշինգտոնի ձգտումը։

Ինչպես են Բալթյան երկրները պայքարում Ռուսաստանի «Ջեյմս Բոնդերի» հետ. տեսանյութ

«Ռուսաստանն, իհարկե, պետք է մասնակցի միջազգային համաժողովների, որոնք քննարկում են կարևոր հարց` ինչպես հետևել համաշխարհային կապիտալների շարժին։ Բայց Ռուսաստանին դուրս են մղում այդ ձևաչափից։ ԱՄՆ–ը նման հնարավորություն ունի, նա սովոր է ղեկավարել համաշխարհային գործընթացը և չի կարող կանգ առնել։ Բոլորն այնտեղ ասում են, որ ուզում են կապեր հաստատել Ռուսաստանի հետ, բայց ամերիկացիների պայմաններով։ Եթե Ռուսաստանն ընդունի ԱՄՆ–ի գերիշխանությունը և համաձայնի առաջադրված պայմաններին, ՌԴ–ի հետ կապերն իսկուն կլավանան», – ասել է Սոլոննիկովը։