Մասիսում թափառող շները 25 ջայլամ են հոշոտել

Նորաբաց գյուղի մոտակայքում թափառող շները մտել են ջայլամաբուծական ֆերմա ու հարձակվել ջայլամների վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի — Sputnik. Այսօր առավոտյան թափառող շները հոշոտել են 25 ջայլամի։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Փշատավանի արտասովոր բնակիչները. ջայլամները սիրեցին ֆոտոխցիկը

«Դեկտեմբերի 4-ին, ժամը 10:48-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին՝ Նորաբաց գյուղի մոտակայքում, ջայլամաբուծական ֆերմայում թափառող շները հոշոտել են ջայլամներին»,–նշված է հաղորդագրության մեջ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Մասիս-Նորաբաց ավտոճանապարհի 4-րդ կմ-ին՝ ջայլամաբուծական ֆերմայում, շները հոշոտել են 25 և վիրավորվել 8 ջայլամ:

Հիշեցնենք, որ առաջին ջայլամները Հայաստան են բերվել Իրանից։ Sputnik Արմենիան անդրադարձել էր ջայլամաբուծությանը. ջայլամաբուծության մասնագետ, զոոտեխննիկ Արմեն Սարգսյանը պատմել էր, որ 2008թ-ին է ծնվել ջայլամներ բուծելու գաղափարը, և հենց այդ ժամանակ էլ  100 թռչուն են բերել հարևան Իրանից։