ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՊՆ Գյումրիի ռազմական ոստիկանության բաժանմունքի նախկին պետին: Այս մասին հայտում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ գնդապետ Մ.Մուրադյանը, 2014 թվականի հոկտեմբերին իր ծանոթ, ՌԴ քաղաքացի Է.Մարտիրոսովից տեղեկանալով վերջինիս որդու՝ Վ.Մարտիրոսովի կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 229.1-րդ հոդվածի 3-րդ մասով և 228-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություններ կատարելու հիմքով հետախուզման մեջ գտնվելու և քրեական պատասխանատվությունից ու պատժից խուսափելու նպատակով ՀՀ ժամանելու մասին, նրա օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու, ինչպես նաև ապօրինի անգործություն ցուցաբերելու նպատակով, պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 22.149.188 ՀՀ դրամ կաշառք:
Այդ ժամանակ Մուրադյանը զբաղեցրել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ներքին քննությունների և անվտանգության բաժնի պետի, իսկ 2015 թվականի նոյեմբերի 30-ից սկսած՝ ՀՀ ՊՆ Գյումրիի ռազմական ոստիկանության բաժանմունքի պետի պաշտոնը։
ՄԻՊ-ը Գևորգ Կոստանյանի հարցով պարզաբանումներ կպահանջի քրեական հետապնդման մարմիններից
Մ.Մուրադյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, պարտավոր լինելով հանցագործությունները և դրանք կատարող անձանց բացահայտելու, հանցագործությունը կանխելու և խափանելու նպատակով ձեռնարկել համապատասխան օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական միջոցառումներ, Է. Մարտիրոսովի հետ համաձայնություն է ձեռք բերել վերջինիս որդու՝ Վ.Մարտիրոսովի օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու՝ նրա ՌԴ քաղաքացու անձնագրում ՀՀ-ից ելքի կնիք դնելու, հետագայում նաև ՀՀ քաղաքացու անձնագիր և զինվորական գրքույկ տրամադրելու գործընթացները կաշառքի դիմաց կազմակերպելու վերաբերյալ:
Լևոն Սարգսյանը` «Ալրաղացի Լյովիկը», ՌԴ քաղաքացի չէ. ԱԱԾ
Մ.Մուրադյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ զինվորական կենտրոնական դատախազություն՝ դատարան ուղարկելու միջնորդությամբ: