«Որևէ մեկին չենք թիրախավորել»․ Ալեն Սիմոնյանն արձագանքել է Ծառուկյանի հայտարարությանը

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի խոսքով` Գագիկ Ծառուկյանի բիզնեսներն այժմ ավելի պաշտպանված են, քան երբևէ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանում այսօր յուրաքանչյուր գործարարի համար ավելի կոմֆորտ իրավիճակ է, քան երբևէ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը` անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, որ իշխանությունները միայն իր «օբյեկտներն» են ստուգում: Ըստ Սիմոնյանի ՝ որևէ մեկը որևէ մեկին չի թիրախավորել:

«Բոլորն ուզել են փայ մտնեն, բոլորը». ո՞ւմ է պատկանում Աբովյանի ադամանդի գործարանը

«Ես վստահ եմ, որ այսօր Գագիկ Ծառուկյանի բիզնեսները, որոնք ինքը հանձնել է կառավարման, շատ ավելի պաշտպանված են, քան երբևէ և, ընդհանուր առմամբ, շատ ավելի կոմֆորտ իրավիճակ է յուրաքանչյուր գործարարի համար, քան երբևէ եղել է»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ այսօր, Գագիկ Ծառուկյանը խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ ինքը դեմ չէ ստուգումներին: Բայց դրա համար կան որոշակի կանոններ: Նրա խոսքով՝ «Հայաստանում հո միայն ինքը չի սեփականատեր, թող ուրիշների բիզնեսներն էլ ստուգեն»:

«Ի՞նչ փոխվեց հեղափոխությունից հետո, որ նորից միայն Ծառուկյանին պետք է ստուգեն», - ասել էր նա:

Սերժին ասացի` ձեր գյուղի տղան թալանում է գործարանը. Սուքիասյանը հիշել է երիտասարդ տարիները

Ծառուկյանը հիշեցրել էր, որ իրեն ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ժամանակ էլ էին հարկային մարմինները ստուգել, հիմա էլ են ստուգում։