Թաիլանդում կարուսելն ընթացքի ժամանակ կոտրվել է, մարդիկ «թափվել» են գետնին. տեսանյութ

Բարեբախտաբար, պատահարի հետևանքով զոհեր չեն եղել, սակայն կարուսելից օգտվողներն ամբողջ կյանքի համար ադրենալին են ստացել։
Sputnik

Տհաճ միջադեպ է տեղի ունեցել Թաիլանդի Լոպբուրի քաղաքում, որտեղ կարուսելը կոտրվելու հետևանքով մարդիկ բառացիորեն թափվել են գետնին։ Պատահաբար հաջողվել է նկարահանել միջադեպը։ Այս մասին հայտնում է Daily Star–ը։

«Ապե՛ր, ինչքա՞ն կուզես էս հավս քո կարուսելով պտտելու համար...»

Երբ ճոպանուղին վտանգավոր կարուսելի է վերածվում. տեսանյութ

Նշվում է, որ մետաղական կառույցը կոտրվել է հենց այն պահին, երբ կարուսելի վրա մոտ երկու տասնյակ մարդ է եղել. նրանք «թռել» են գոնդոլների միջից։ Տեսանյութում երևում է`ինչպես են շատերը բավականին ցավոտ «վայրէջք» կատարում, մի երիտասարդ նույնիսկ դարպասից այն կողմ է ընկնում։

Թուրքական Կանիո քաղաքում կարուսելը վերևից ընկել է. կան վիրավորներ

Միջադեպի հետևանքով վեց մարդու բժշկական օգնություն է ցուցաբերվել։ Նրանցից մեկը ոտքի կոտրվածք է ստացել։

Կարուսելը փակել են։ Տեղի ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները։