Ինչպես է Մեսսիի 4 տարեկան որդին տոնել հոր հաղթանակը. տեսանյութ

Պարզվում է, որ չորս տարեկանում էլ կարելի է հասկանալ, թե ինչ կարևորություն ունի «Ոսկե գնդակը» ֆուտբոլիստի, այս դեպքում` ֆուտբոլիստ հոր համար։ Հիմա շատերի շուրթերին ոչ թե Լիոնել, այլ Մաթեո Մեսսիի անունն է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի — Sputnik. Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի որդին` 4 տարեկան Մատթեոն, անկեղծորեն ուրախացել է, երբ հայրը դարձել է «Ոսկե գնդակի» դափնեկիր։ Դրա վկայությունն է համացանցում տարածված տեսանյութը։

Դեկտեմբերի 2-ի լույսի 3-ի գիշերը հայտնի դարձավ, որ 32–ամյա Մեսսին պատմական արդյունքի հասավ`վեցերորդ անգամ հաղթող դառնալով այս հեղինակավոր մրցույթում և առաջ անցնելով Քրիշտիանու Ռոնալդուից, որը հինգ անգամ է դարձել «Ոսկե գնդակի» դափնեկիր: Բացի Մեսսիի երկրպագուներից, այս հաղթանակը բուռն է տոնել նաև հանրահայտ ֆուտբոլիստի որդին:

​Վերջին անգամ Մեսսին «Ոսկե գնդակը» նվաճել էր 2015 թվականին, իսկ նրա հիմնական մրցակիցը` Ռոնալդուն` 2017 թվականին: Երկու ֆուտբոլիստներն էլ հավասար արդյունք ունեին և կային այս տարվա հաղթողի հավակնորդների ցանկում: Սակայն Ռոնալդուն չէր ներկայացել մրցանակաբաշխությանը, քանի որ ստանում էր Իտալական Ա սերիայի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը:

Լիոնել Մեսսին շշի խցանով ապշեցրել է երկրպագուներին. տեսանյութ

Լիոնել Մեսսին ծնվել է 1987թ-ին արգենտինական Ռոզարիո քաղաքում։  Նրա ամուսնության մասին պաշտոնական տեղեկություններ չկան, բայց նրան զավակներ է պարգևել Անտոնելա Ռոկուցոն։

Իրանցին օգտվել է Մեսսիի հետ նմանությունից և ինտիմ հարաբերություններ ունեցել 23 աղջկա հետ

Ֆուտբոլիստն իր ընտանիքի համալրման մասին հայտնելու ինքնատիպ տարբերակ ունի. հերթական հաղթանակը տոնելու ժամանակ ապագա հայրիկը գնդակը դնում է շապիկի տակ։

Մեսսի և Անտոնելայի առաջնեկը` Տյագոն, ծնվել է 2012 թ–ին, Մատթեոն` 2015-ին, Չիրոն` 2018–ին։ 

ՖԻՖԱ–ն տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչեց Լիոնել Մեսսիին