ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի - Sputnik, Սոֆյա Մելնիչուկ. ՆԱՏՕ–ի գագաթնաժողովը հոբելյանական է, բայց դա ոչ միայն չի օգնել հարթել լուրջ տարաձայնությունները, այլ հակառակը` դրանք ավելի են սրվել։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պրոֆեսոր, ՌԳԱ Եվրոպայի անվտանգության ինստիտուտի եվրոպական անվտանգության բաժնի վարիչ Դմիտրի Դանիլովը։
Ինչպես թաքցնել սեփական մահը. ՆԱՏՕ–ի լոնդոնյան գագաթնաժողովը պատմական է լինելու
Բարձրացված հարցերը սկզբունքային պատասխաններ են պահանջում։ Դանիլովը կարծում է, որ Բրյուսելում ՆԱՏՕ–ի նախարարների` վերջերս կայացած հանդիպման ժամանակ Մակրոնի արտահայտությանը ոչ կոնկրետ արձագանքի է արժանացել։
The Economist բրիտանական պարբերականի հետ զրույցում նա քննադատել է նաև Եվրոպայի տրանսատլանտյան գլխավոր գործընկեր ԱՄՆ–ին։ Նրա խոսքով` դաշինքը գոյություն ունի միայն «վերջին ատյանի երաշխիքների» շնորհիվ։ Հինգերորդ հանրապետության նախագահը հիշեցրել է` ինչպես անցած տարի Դոնալդ Թրամփը քիչ էր մնում՝ տապալեր գագաթնաժողովը` քննադատելով գործընկերներին պաշտպանության ծախսերի վերաբերյալ։ Հետո էլ սպառնացել էր դուրս գալ կազմակերպությունից։
Միասնականությունը գնալով ավելի հաճախ է հարցականի տակ դրվում, իսկ դաշինքը` որպես անվտանգություն ապահովող կազմակերպություն, անէանում է։ Նման կարծիք է հայտնել քաղաքագիտական գիտությունների դոկտոր, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի պրոֆեսոր Նատալյա Երյոմինան։
ՆԱՏՕ-ն անդրադարձել է Իրանի կողմից երկու լցանավերի զավթման դեպքին
«Մի կողմից ՆԱՏՕ–ն պահպանվում է` որպես աշխարհում ամենախոշոր ռազմաքաղաքական դաշինք, սակայն կազմակերպության ներսում բախվում են բազմաթիվ շահեր։ Քանի դեռ միանշանակ արտաքին քաղաքական, աշխարհաքաղաքական իրավիճակ է տիրել, առկա է եղել երկու գաղափարախոսական ճամբարների դիմակայություն, դաշինքը միասնական է եղել, հարցեր չեն ծագել ֆինանսական պաշարների վերաբերյալ, լիազորությունների բաժանում չի եղել, անվերապահ առաջնորդ է եղել ԱՄՆ–ն»,–խորհրդածում է փորձագետը։
Հիմա ամեն ինչ այլ է
Գագաթնաժողովի կարևոր թեմաներից մեկը Թուրքիան է։ Կրակի վրա յուղ է լցրել Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նա «դու»–ով է դիմել Ելիսեյան պալատի տիրոջը` կասկածելով կազմակերպության համար Փարիզի կարևորության մեջ։
«Չգիտեմ, թե ինչ նշանակություն ունի ՆԱՏՕ–ն Ֆրանսիայի համար, բայց Թուրքիան շատ կարևոր է դաշինքի համար։ Մակրոնը հայտարարել է ՆԱՏՕ–ի ուղեղի մահվան մասին։ Հարգելի Մակրոն, դու սկզբից սեփական ուղեղդ ստուգիր, որովհետև նման արտահայտություններ անում են նրանք, որոնց ուղեղը մահացել է», – ասել է նա։
Փորձագետների կարծիքով` Թուրքիան կազմակերպության ներսում տարաձայնությունների կարևոր հանգույց է։ Անկարան պատրաստ է արգելափակել դաշինքի ջանքերը` ուղղված Արևելքում ներուժն ամրապնդելուն և օպերատիվ գործունեությունն ակտիվացնելուն։
Մերկելի խոստովանությունը Թբիլիսիում. Վրաստանը ՆԱՏՕ կմտնի՞
Մոսկվայի համար ստեղծված իրավիճակը միանշանակ չէ։ Մի կողմից` հակասությունները նպաստում են հակառուսական հիստերիային, մյուս կողմից` եթե դաշինքը խնդիրներ ունի, նշանակում է, որ ինչ–որ ուղղություններով Ռուսաստանը դառնում է կարևոր դերակատար, գլխավոր գործող խաղացող համաշխարհային քաղաքականության ասպարեզում։