«Հարկայինը միայն Ծառուկյանին է ստուգում ». ԲՀԿ ղեկավարը դժգոհ է

«Բարգավաճ Հայաստանի» ղեկավարը հոգնել է հարկային ստուգումներից, որոնք նրա խոսքով` եղել են և՛ իշխանափոխությունից առաջ, և՛ հետո։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի — Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը դժգոհ է իր բիզնեսի երկարատև ստուգումներից: Այս մասին նա ասաց խորհրդարանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Բացի Ծառուկյանից, ում են այսօր ստուգում, գնացեք, մարդկանց հարցրեք։ Ինձ Սերժ Սարգսյանի ժամանակ ստուգել են, Կարեն Կարապետյանի ժամանակ ստուգել են ու ոչ մեկ ամիս։ Հիմա էլ են ստուգում...», - ասաց Ծառուկյանը:

«Բոլորն ուզել են փայ մտնեն, բոլորը». ո՞ւմ է պատկանում Աբովյանի ադամանդի գործարանը

ԲՀԿ առաջնորդը նշում է, որ ինքը դեմ չէ ստուգումներին: Բայց դրա համար կան որոշակի կանոններ: Նրա խոսքով՝ «Հայաստանում հո միայն ինքը չի սեփականատեր, թող ուրիշների բիզնեսներն էլ ստուգեն»:

«Ի՞նչ փոխվեց հեղափոխությունից հետո, որ նորից միայն Ծառուկյանին պետք է ստուգեն», - ասաց նա:

Ծառուկյանն անդրադարձավ նաև քաղաքապետարանի վերաբերմունքին իր գործընկերների հանդեպ, որոնք պատրաստվում էին Հայաստանում խոշոր ներդրումներ իրականացնել, հիվանդանոց կառուցել, սակայն չստանալով համապատասխան տարածք Երևանում հեռացել են Հայաստանից։

«Սաղ նախանձում, տրաքվում են». Ծառուկյանը խոստովանեց` քանի բիզնես ունի իրականում

«Ես հրավիրել եմ իմ գործընկերներին՝ Աբու Դաբիի թագաժառանգին և Արաբական Միացյալ Էմիրությունների «Ռոտանա» հյուրանոցային ցանցի տիրոջը: Այդ միլիարդատեր մարդիկ ցանկություն են հայտնել ներդրումներ անել Հայաստանում: Նրանք անձամբ հանդիպել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին և գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին: Հանդիպումը տևել է ընդամենը կես ժամ, և մարդիկ հիասթափված դուրս են եկել և իրենց ներդրումների մասին մոռացել, ժամանակավոր սառեցրել են»,-ասաց Ծառուկյանը:

«Ով քայլել է Նիկոլ Փաշինյանի կողքին, պաշտոն է ստացել». Ծառուկյանը` իշխանության մասին

Նա նշեց, որ Աբու Դաբիի թագաժառանգը ցանկացել է Երևանում հիմնադրել կարիքավոր անձանց անվճար սպասարկող հիվանդանոց, իսկ հյուրանոցային ցանցի տերը՝ երկու հյուրանոց:

Հարցին՝ իր կարծիքով՝ ինչո՞ւ են մերժել այդ դիմումները, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարն ասաց, թե այդ հարցով պետք է դիմել քաղաքապետին և ճարտարապետին:

«Ես կասեմ, որ ամեն մարդ պետք է իր աշխատանքին տիրապետելով գնահատականը տա, ոչ թե ճարտար, բայց դատարկ-դատարկ խոսի»,-ասաց Գագիկ Ծառուկյանը:

Սերժին ասացի` ձեր գյուղի տղան թալանում է գործարանը. Սուքիասյանը հիշել է երիտասարդ տարիները

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին նախարարության մասնագետները ստուգումներ են իրականացրել Երևանի 23 գազալցակայաններում։ Խախտումներ հայտնաբերած գազալցակայանների ղեկավարներին հանձնարարվել էր սահմանված ժամկետում վերացնել բացթողումները։ Ժամկետները լրանալուց հետո կատարվել է կրկնակի ստուգայց՝ պարզելու արդյոք թերությունները վերացված են, թե ոչ: Արդյունքում, թվով 12 ԱԳԼՃԿ-ների նկատմամբ կայացվել են որոշումներ՝ դրանց շահագործումն արգելելու վերաբերյալ: