Երևանում երիտասարդը պարանով կախվել է տան աստիճանահարթակից

Դեպքի վայր ժամանած բժիշկներն արձանագրել են, որ 22-ամյա երիտասարդը մահացած է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Այսօր սարսափելի դեպք է տեղի ունեցել մայրաքաղաքում։ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ Շտապօգնության խումբը կանչով մեկնել է Երևանում գտնվող տներից մեկը, որտեղ բուժխումբն արձանագրել է, որ  22-ամյա երիտասարդը մահացած է։

Ավազակային հարձակում Արմավիրի մարզում. դիմակավորված անձինք ներխուժել են մթերային խանութ

Շտապօգնության աշխատակիցները տեղեկությունը փոխանցել են իրավապահներին։

Ժամանել են ոստիկանության ու քննչական կոմիտեի ծառայողները։

Դանակահարություն Վանաձորում. դանակահարվածները հայր ու որդի են, կասկածյալը` նրանց ազգականը

Ըստ շրջանառվող լուրերի՝ երիտասարդը իրենց տանն է ինքնասպան եղել՝ աստիճանահարթակից կախվելով, ամենայն հավանականությամբ` պարանով։

Իրավապահները պարզում են, թե ինչը կարող էր ստիպել 22-ամյա տղային դիմել այդ ծայրահեղ քայլին։

Երևանում երիտասարդ տղամարդը հրազենային վնասվածք է ստացել