Ե՞րբ կդադարեն տեղումները. եղանակի տեսություն

Ամբողջ հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով:
Sputnik

 

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik.Հայաստանում դեկտեմբերի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին կդիտվի հարավարևմտյան 3-8 մ/վ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Ամբողջ հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով:

«Հազիվ էի ինձ զսպում, որ այդ ծնողներին գտնելուց հետո չապտակեմ»․ Տիգրանուհի Կարապետյան

Մայրաքաղաքում ևս այսօր և առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ. ցերեկային ժամերին Երևանում կլինի +7-ից +9, երեկոյան` +3-ից +5, իսկ գիշերային ժամերին -3-ից -5 աստիճան։

Ամենացածր ջերմաստիճանը  կդիտվի Գեղարքունիքի, Շիրակի մարզերում, Կոտայքի և  Արագածոտնի լեռներում։