«Ջենտլմե՞ն, չէ, իմ մասին չէ». Թրամփը զարմացրել է կնոջ հանդեպ աշնորհք արարքով. տեսանյութ

Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես է ԱՄՆ–ի նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան դիմաց ուղղաթիռ նստում` մոռանալով վարվեցողության կանոններն ու կնոջը։
Sputnik

Fox 10 հեռուստաալիքը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է Թրամփը շտապում ուղղաթիռ նստել, բայց հանկարծ, հասնելով աստիճաններին, հիշում է, որ չի սպասել ԱՄՆ առաջին տիկնոջը` Մելանյային։

«Նա ուղղակի մոռացավ կնոջը։ Հա–հա, նա ուշացավ։ Յուրաքանչյուր տղամարդ գիտի, թե դա ինչ է։ Ջենտլմե՞ն։ Ոչ, դա ԱՄՆ նախագահի մասին չէ», – գրում են օգտատերերը։

Նշենք, որ ամուսինները մշտապես հայտնվում են ուշադրության կենտրոնում` ընկնելով անհարմար իրավիճակի մեջ։ Սոցցանցերի օգտատերերը հատկապես նշում են ամուսինների հարաբերություններում առկա խնդիրները` Թրամփի խանդը կամ նրա անշնորհք ժեստը, օրինակ, հանրության մեջ նրա ձեռքը բռնելու փորձը։