селоԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Պռոշյան գյուղի վարչական տարածքում գտնվող դաշտամիջյան հատվածում տղամարդու դի կա: Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Ոստիկանները նշված վայրում՝ դաշտի մեջ, հայտնաբերել են 55-60 տարեկան տղամարդու դի՝ դեմքն ամբողջովին բզկտված:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ տղամարդը հանկարծամահ է եղել:
Արտառոց դեպք Իջևանում. ինչպես է տղամարդը հովազի հետ 5 րոպե կռիվ տալուց հետո հրաշքով փրկվել
Փաստի առթիվ Նաիրիի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ մահացածի ինքնությունը պարզելու համար:
Դժբախտ պատահար Մասիս-Երևան ճանապարհին. 40-ամյա կինն ընկել է գնացքի տակ