Ձմեռը մտնում է դերի մեջ. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանը ամբողջ հանրապետության տարածքում աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով, կգրանցվեն տեղումներ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի — Sputnik. Հանրապետության տարածքում դեկտեմբերի 2-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով: Դեկտեմբերի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։

«Տարագիրներ և երազողներ». մասնավոր հավաքածուն սփյուռքահայ արվեստի համայնապատկերն է

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով: Ամենացածր ջերմաստիճանը կգրանցվի Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում և Գեղարքունիքում, որտեղ գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը կլինի -3։

Երևան քաղաքում ևս դեկտեմբերի 2-ին սպասվում է անձրև, իսկ 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մայրաքաղաքում դեկտեմբերի 2–ի գիշերը կլինի +3, +5 աստիճան, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի 8–10 աստիճան տաքություն։

«Գեղեցիկ է Երևանը, նամանավանդ գիշերով». Սուրենյանը չքնաղ լուսանկարներ է հրապարակել