«Բոլորն ուզել են փայ մտնեն, բոլորը». ո՞ւմ է պատկանում Աբովյանի ադամանդի գործարանը

Աբովյանում վերազինումից հետո վերաբացված ադամանդի վերամշակման գործարանի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ պատգամավորներ, գործարարներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում այսօր հանդիսավորությամբ բացվեց «Էյ Դի Էմ Դայմոնդս» ադամանդի վերամշակման վերազինված գործարանը։

«Բոլորն ուզել են փայ մտնեն, բոլորը». ո՞ւմ է պատկանում Աբովյանի ադամանդի գործարանը

Հանդիսավոր արարողությանը ներկա ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ «Էյ Դի Էմ Դայմոնդսը» ադամանդագործության առաջատար կազմակերպություններից մեկն է Հայաստանում և ունի ավելի քան 180 աշխատակից։

«Գործարանը վերազինվել է։ Իրենք ունեին ավելի փոքր արտադրությամբ նոր գործարան։ Հիմա ավելի ընդլայնել են այն։ Առաջիկայում նախատեսվում է աշխատակիցների թիվը հասցնել 700–ի` տեխնոլոգիապես ամենաժամանակակից սարքավորումներով զինվելու մտադրությամբ։ Կարծում ենք` շուտով կարողանալու ենք հետ բերել ադամանդագործության բնագավառում մեր այն դիրքերը, որ ունեցել ենք ոչ վաղ անցյալում»,– ասաց Խաչատրյանը։

Նախարարը նշեց նաև, որ ադամանդագործության ոլորտում Հայաստանը ԵԱՏՄ–ում առաջատար դիրքերում է` շնորհիվ խորհրդային ժամանակաշրջանից պահպանված լավ ավանդույթների։

«Բոլորն ուզել են փայ մտնեն, բոլորը». ո՞ւմ է պատկանում Աբովյանի ադամանդի գործարանը

Հետաքրքրական է, որ ինչպես խորհրդային տարիներին, այնպես էլ այսօր` ադամանդագործությունը Հայաստանում կենտրոնացած է բացառապես Կոտայքի մարզում։

Պղնձի ու ադամանդի արտահանումը նվազել է, փոխարենը նոր շուկաներ են նվաճում գինին ու շոկոլադը

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը կարծում է, որ սա ևս պայմանավորված է մարզում մասնագիտական ներուժի ու ձևավորված դպրոցի` դեռ որոշ չափով պահպանված ավանդույթներով։

Այդուհանդերձ, մարզպետը Sputnik Արմենիայի հետ զրույցում չթաքցրեց, որ լավ մասնագետներ գտնելն արդեն գրեթե անհնար է դարձել։

«Բոլորն ուզել են փայ մտնեն, բոլորը». ո՞ւմ է պատկանում Աբովյանի ադամանդի գործարանը

«Դժվար է մասնագետներ գտնելը, քանի որ, որպես կանոն, այս ոլորտը պահանջում է բավականին մասնագիտացված մոտեցում և մի քանի ամսվա համառ աշխատանքից հետո են միայն աշխատանքի ընդունում»,– ասաց նա։

Իսկ քանի որ աշխատանքային առաջին ամիսներին գործատուն, մարզպետի խոսքով, բավական ցածր է վարձատրում նոր աշխատակիցներին, այդ աշխատանքով մարզի բնակչությունն այնքան էլ չի ոգևորվում։

«3-4 ամիս շարունակ, մի քանի տասնյակ հազար դրամ են ստանում, իսկ աշխատանք փնտրողները, գիտեք` առաջին իսկ ամսվանից ակնկալում են հավուր պատշաճի վարձատրություն։ Բայց մյուս կողմից էլ` սա օբյեկտիվ է, քանի որ ինքը մասնագետ պետք է դառնա, որ իրեն վստահեն թանկարժեք քարի հետ աշխատել և ի վնաս գործատուի չաշխատի»,– ասաց Ռոմանոս Պետրոսյանը։

Նշենք, որ ադամանդի վերամշակմամբ զբաղվող գործարանը 2018թ.–ին Աբովյանում հիմնադրել է Արաբական Միացյալ Էմիրություններում 2014 թվականին հիմնադրված «Արվա Դայմոնդս ԴԲՀԲ»  ընկերությունը։

Հայաստանում կատարված ներդրումները կառավարությանը չեն բավարարում. նախարար

Ոչ պաշտոնական լուրերի համաձայն, սակայն, գործարանի իրական սեփականատերը գործարար Խաչատուր Սուքիասյանն է, ով, ի դեպ, այսօր ներկա էր բացման արարողությանը։

Առիթից օգտվելով, Sputnik Արմենիան փորձեց անձամբ իրենից ճշտել, թե ինչ կապ ունի նա գործարանի հետ, ու որքանով են իրականությանը համապատասխանում տարածված լուրերը։

«Բոլորն ուզել են փայ մտնեն, բոլորը». ո՞ւմ է պատկանում Աբովյանի ադամանդի գործարանը

Սուքիասյանն ասաց, որ ադամանդի գործարանի սեփականատերերն իրեն հարազատ մարդիկ են` Արմեն և Արտակ Բաղիկյանները, հետո, շարունակելով Հայաստանում ադամանդագործության զարգացման թեման` նշեց, որ հեղափոխությունից հետո Հայաստանում բիզնեսն ազատ ու թափանցիկ գործելու հնարավորություն է ձեռք բերել։ Մինչդեռ նախկինում ստիպված էր բավարարել իշխանությունների պահանջները։

«Ես այս օրերին ընդունել եմ այնպիսի մարդկանց, որոնք ուզում են զբաղվել ադամանդագործությամբ։ Երկար զրույցներ եմ ունեցել իրենց հետ։ Իրենցից եղան մարդիկ, որոնք ասացին, որ տարիներ առաջ եղել են Հայաստանում և պատմում էին, թե ինչ է եղել, երբ եկել են ու ուզել են գործարան հիմնել։ Բոլորն ուզել են փայ մտնեն, բոլորը։ Որ դուռը գնացել են` ուզել են խոսել, պայմանավորվել, որ գան ՀՀ–ում աշխատեն` տարբեր պայմաններ են դրել»,– պատմեց Սուքիասյանը։

Անուններ տալ գործարարը չցանկացավ։ Միայն հույս հայտնեց, որ այս հարցով կզբաղվեն իրավապահները։

Ադամանդի գործարանի բացման հանդիսավոր արարողությանն Աբովյանում ներկա էին նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ պատգամավորներ, գործարարներ, որոնց թվում` նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

«Բոլորն ուզել են փայ մտնեն, բոլորը». ո՞ւմ է պատկանում Աբովյանի ադամանդի գործարանը

Վերազինված գործարանի վերաբացման խորհրդանիշ ժապավենը կտրելու պատիվը հանդիսավոր արարողության ժամանակ վստահվեց Արմեն և Արտակ Բաղիկյանների ժառանգներին։

«Բոլորն ուզել են փայ մտնեն, բոլորը». ո՞ւմ է պատկանում Աբովյանի ադամանդի գործարանը

Նշենք, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքում, որտեղ 1971թ.–ին հիմնադրվել ու մինչ օրս գործում է ադամանդի վերամշակման «Շողակն» գործարանը, այսօր արդեն այդ ոլորտի  7 մեծ ու փոքր ձեռնարկություններ կան։ Եվս մեկը, ինչպես արդեն նշեցինք` 2018թ–ին հիմնադրվել է Աբովյանում։

Հայաստանից վերամշակված ադամանդն արտահանվում է երկու ձևով` որպես ոսկերչական արտադրանք և որպես մշակված քար։

«Բոլորն ուզել են փայ մտնեն, բոլորը». ո՞ւմ է պատկանում Աբովյանի ադամանդի գործարանը