ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի — Sputnik.Արցախի զորամասերից մեկում դեռևս չպարզված հանգամանքներում մեկ զինծառայող մահացել, մեկն էլ` վիրավորվել է։ Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը։
«Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը։ Զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է»,–գրում է կայքը։
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին: