ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. 2019 թվականի դեկտեմբերի 31-ից հետո այլևս չի գործելու օրենսդրական այն իրավակարգավորումը, համաձայն որի` քաղաքացիները, որոնց հանդեպ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու հիմքով հարուցված է քրեական հետապնդում, կարող են օրենքով սահմանված չափով և կարգով ՀՀ պետական բյուջե գումար վճարել և ազատվել քրեական պատասխանատվությունից և կանգնել զինվորական հաշվառման: Այս մասին հայտնում է ՀՀ զինվորական դատախազության մամուլի ծառայությունը։
Նախկինում «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանացած որոշակի անձանց խմբի հնարավորություն էր տրված օրենքով սահմանված չափով և կարգով ՀՀ պետական բյուջե գումար վճարել ու քրեական պատասխանատվության չենթարկվել և կանգնել զինվորական հաշվառման։
Արցախում ականի պայթյունից ժամկետային զինծառայող է վիրավորվել. նա մեկ տարվա ծառայող է
ՀՀ ԱԺ-ն օրենքի գործողության ժամկետը պարբերաբար երկարացվում էր: Այդ նպատակով կատարված վերջին օրենսդրական փոփոխությամբ (ԱԺ–ն ընդունել էր 2019 թվականի մարտի 6-ին) օրենքը տարածվում է այն անձանց վրա, որոնց 27 (պահեստազորի սպաները՝ 35) տարին լրացել է մինչև 2019 թվականի մարտի 1-ը, իսկ օրենքի գործողության ժամկետ է սահմանվել մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը։
Արցախում 22–ամյա զինծառայող է վիրավորվել
Նկատի ունենալով, որ նշված օրենքի գործողության ժամկետ է սահմանվել մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը, և այն երկարաձգելու մասին նոր օրենք չի ընդունվել, ուստի նշված ժամկետի լրանալուց հետո վերոնշյալ կարգն այլևս չի գործելու և սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները չեն կարող ազատվել քրեական պատասխանատվությունից։