ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի — Sputnik. Գեղարքունիքում գայլերը 27 ոչխար են հոշոտել։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը, դեկտեմբերի 1-ին, ժամը 15։03-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի մոտակա սարում գայլերը հոշոտել են ոչխարներին:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Տեղեկությունը փոխանցվել է ԱԻՆ ՓԾ ՃԿԱԿ-ում շրջակա միջավայրի նախարարության և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչներին:
Պարզվել է, որ «Լուսաձոր» կոչվող արոտավայրում դեկտեմբերի 1-ի ժամը 05։30-ի սահմաններում գայլերը հոշոտել են Աշոտ Խ.-ին պատկանող 23 ոչխար, 13-ին վնասել, իսկ 10-ը կորել են:
Վրաերթ Տիգրան Մեծի պողոտայում. բժիշկներին չի հաջողվել տուժածի կյանքը փրկել