Դանիել Վարուժանի մասին պատմող ֆիլմը ներկայացվել է Art Visuals and Poetry կինոփառատոնին

Արևմտահայ պոեզիայի լավագույն ներկայացուցիչներից մեկի՝ Դանիել Վարուժանի կյանքի պատմության միջոցով ֆիլմի հեղինակները ներկայացրին Հայոց ցեղասպանության արհավիրքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի — Sputnik. Վիեննայում կայացած Art Visuals and Poetry կինոփառատոնին ներկայացվել է ռեժիսոր Գարո Բերբերյանի Taniel կարճամետրաժ ֆիլմը։

Ինչպես տեղեկացնում են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից, դեսպան Արմեն Պապիկյանը ևս երեկ` նոյեմբերի 30–ին, ներկա է գտնվել Art Visuals and Poetry կինոփառատոնին։

Դանիել Վարուժանի մասին պատմող ֆիլմը ներկայացվել է Art Visuals and Poetry կինոփառատոնին

Նշենք, որ Գարո Բերբերյանի (Garo Berberian)` բազմաթիվ միջազգային մրցանակների արժանացած Taniel կարճամետրաժ ֆիլմը նվիրված է արևմտահայ մեծանուն բանաստեղծ Դանիել Վարուժանի կյանքի վերջին ողբերգական օրերին։

Հայ աղջիկների հետ շփվել է, ծիրանը` կերել. մեքսիկացի կինոռեժիսորին մնում է Սևանը տեսնել

Արևմտահայ պոեզիայի լավագույն ներկայացուցիչներից մեկի՝ Դանիել Վարուժանի կյանքի պատմության միջոցով ֆիլմի հեղինակները ներկայացրել են Հայոց ցեղասպանության արհավիրքը, որն ուղղված էր ոչ միայն հայ ժողովրդի ֆիզիկական բնաջնջմանը, այլ նաև նրա մշակութային և հոգևոր հարստության ոչնչացմանը։

Ֆիլմի ցուցադրումից հետո տեղի է ունեցել քննարկում, որի ընթացքում ֆիլմի հեղինակները հանդիսատեսին են ներկայացրել ֆիլմի ստեղծման նախապատմությունը և գաղափարը։

Ինչ եղավ, երբ Լենդ Մկրտչյանն ընկավ բեմում. դերասանը պատմում է չերևացող մոգական ուժի մասին

Ավստրիայում անցկացվող «Վիզուալ արվեստի և պոեզիա» (Art Visuals and Poetry) կինոփառատոնն իր տեսակի մեջ երկրորդն է աշխարհում, որտեղ ներկայացվում են ֆիլմեր պոեզիայի և պոետների մասին: