ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի — Sputnik. Հայտնի երգչուհի Սիրուշոն ամուսնու և երկու որդիների հետ զբոսնել է անձրևային Երևանում։ Այս մասին վկայող լուսանկարն ու տեսանյութը նա հրապարակել է Instagram–ի իր էջում։
Հրապարակմանը կից Սիրուշոն գրել է. «Անձրևային Երևան»։ Հետևորդներն անտարբեր չեն մնացել սիրված երգչուհու և նրա ընտանեկան զբոսանքի հանդեպ։ Կարճ ժամանակում հրապարակումը 7 հազարից ավելի «սրտիկի» է արժանացել։ «Գեղեցիկ ընտանիք: Գեղեցիկ Երևանը` գեղեցիկ մարդկանցով: Գեղեցիկ է, վայելեք ձեր ընտանեկան զբոսանքը»,–գրել են օգտատերերը։
«Մեկ տարում հսկայական աշխատանք ենք կատարել». Սիրուշոն կուրախացնի իր երկրպագուներին
Երգչուհին վերջերս խոստովանել էր, որ իր երգերի մեծ մասը նա գրում է ճանապարհներին, երբ ոչինչ ու ոչ ոք նրան չի խանգարում: