Վրաերթ Տիգրան Մեծի պողոտայում. բժիշկներին չի հաջողվել փրկել տուժածի կյանքը

Կնոջը վրաերթի ենթարկած մեքենայի վարորդն աշխատում է ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ի սահմանում Mercedes ավտոմեքենայի վարորդը՝ 27-ամյա Ֆելիքս Հովհաննիսյանը, Տիգրան Մեծի պողոտայի և Տիգրան Մեծի նրբանցքի խաչմերուկում վրաերթի է ենթարկել փողոցի անթույլատրելի հատվածով անցնող 60-65 տարեկան կին հետիոտնի։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ավազակային հարձակում Արմավիրի մարզում. «դիմակավորները» ներխուժել են մթերային խանութ

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն և օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց, սակայն տուժածը, գիտակցության չգալով, մահացել է։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը։

Արմավիրում տղամարդը մոր հետ գնացել է հայրական տուն ու ծառից կախվել

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդն աշխատում է ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունում։