Բեռնատար մեքենաների համար Լարսը փակ է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ ժամը 15։00-ի դրությամբ ՀՀ տարածքում ևս դժվարանցանելի ավտոճանապարհներ կան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը կցորդիչով բեռնատարների համար փակ է, մյուսների համար՝ բաց: Այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտի մամուլի ծառայությունը։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից էլ հայտնում են, որ ժամը 15։00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, մյուսների համար՝ դժվարանցանելի:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը նույնպես դժվարանցանելի է:

ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ճանապարհներ կան

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին շինարարական աշխատանքները շարունակվում են, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է. որպես այլընտրանքային ճանապարհ  սահմանվել է Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն  ավտոճանապարհը։