ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի — Sputnik. ԱՄՆ-ի Հարավային Դակոտա նահանգում շաբաթ երեկոյան տեղի ունեցած թեթև շարժիչավոր ինքնաթիռի վթարի հետևանքով 9 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է NBC հեռուստաընկերությունը։
Զոհվածների թվում են օդաչուն և երկու երեխա, ևս երեք մարդ տուժել է: Ինքնաթիռում եղել է 12 ուղևոր։
Ավիավթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով 12: 30-ին՝ Չեմբերլեն քաղաքի օդանավակայանից ինքնաթիռի թռիչքից որոշ ժամանակ անց։
Ավիավթարի պատճառը դեռևս չի նշվում, ԶԼՄ-ների տվյալներով՝ վթարի պահին շրջակայքում գործել է ձնաբքի նախազգուշացում:
Ավիաաղետ Մոսկվայի մարզում. ինքնաթիռի կործանման կադրերը
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 30-ին փոքր ինքնաթիռը ամերիկյան Ատլանտա նահանգում խրվել է բնակելի տան մեջ, ինչի հետևանքով երկհարկանի աղյուսե շենքը մասամբ փլուզվել է։