Միասին սեղմեցին կոճակը. Էրդողանն ու Ալիևը բացեցին TANAP գազատարի վերջնական փուլը

Թուրքիայի առաջնորդը չմոռացավ հիշատակել Կիպրոսի ափամերձ տարածքները` հայտարարելով, որ «Միջերկրական ծովում խախտվում են կղզու շելֆում էներգակիրներ ունենալու հարցում կիպրոսցի թուրքերի իրավունքները»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի –Sputnik. Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Իլհամ Ալիևը այսօր մասնակցել են TANAP գազատարի վերջնական փուլի բացման արարողությանը, որն անցկացվել է Թուրքիայի Էդիրնե նահանգում։ Այս մասին հայտնում է Sputnik Ադրբեջանը` հղում անելով թուրքական աղբյուրներին։

Մեծ փողերը անդորր են սիրում. Արցախի պայթյունավտանգ գոտով թուրքմենական գազը կհասնի՞ Եվրոպա

TANAP գազատարի (թուրք–վրացական սահմանից մինչև Էսքիշեհիր) առաջին փուլը մեկնարկեց 2018 թվականի հունիսի 12-ին, նույն թվականի հունիսի 30-ին մեկնարկեցին TANAP–ով ադրբեջանական գազի կոմերցիոն մատակարարումները։ Էսքիշեհիր քաղաքից մինչև թուրք–հունական սահման փորձնական գազամղումը մեկնարկեց 2019 թվականի ապրիլի 15-ին` ստուգելու համար դեպի Եվրոպա գազի մատակարարմանը պատրաստ լինելը։ 2019 թվականի հունիսի 15-ին ադրբեջանական գազը TANAP–ով Շախ Դենիզ հանքավայրից հասավ թուրք–հունական սահման։

«Այսօր պատմական տեսանկյունից կարևոր օր է։ Հույս ունենք, որ TANAP–ը օգուտ կբերի Թուրքիայի, Ադրբեջանի և հարևան այլ երկրների ժողովուրդներին», – ասել է Իլհամ Ալիևը հանդիսավոր արարողության ժամանակ։

Թուրքիայի նախագահ Էրդողանն իր հերթին հայտարարել է, որ TANAP–ը «Թուրքիայի և Ադրբեջանի միջև պատմական բարեկամության խորհրդանիշն է»։

«TANAP–ն իր ներդրումը կունենա նաև Եվրոպայում էներգետիկ անվտանգության ապահովման հարցում», – ասել է Էրդողանը։

Սկանդալ Վրաստանով Հայաստան ռուսական գազի տարանցման պատճառով. կօգնի՞ Երևանը Թբիլիսիին

Թուրքիայի առաջնորդը չմոռացավ նաև Կիպրոսի վիճահարույց շելֆերի մասին` հայտարարելով, որ «Միջերկրական ծովում խախտվում են կղզու շելֆում էներգակիրներ ունենալու հարցում կիպրոսցի թուրքերի իրավունքները»։

«Մենք միշտ հայտարարել ենք, որ կղզու երկու համայնքները պետք է հավասար իրավունքների ունենանք, մենք գործում ենք միջազգային իրավունքի շրջանակում, և այժմ ոչ մի գոռում–գոչյուն չեն ստիպի մեզ այնտեղից հանել մեր նավերը, որոնք հետախուզմամբ են զբաղվում», – ասել է Թուրքիայի առաջնորդը։

Ի՞նչ փուլում է Հայաստան– Իրան գազատարի ճակատագիրը. պատասխանում է վարչապետը

Հանդիսավոր արարողությանը ելույթ ունենալուց հետո Էրդողանը, Ալիևն ու հրավիրված հյուրերը սեղմեցին խորհրդանշական կոճակը, որն ազդարարեց գազատարի աշխատանքի մեկնարկը։

1850 կմ երկարությամբ TANAP գազատարով սկզբից 6 մլրդ խորանարդ մետր գազ կառաքվի Թուրքիա։ 2020թ-ի սկզբին այդ գազատարին կիմանա Տրանսադրիատիկ գազատարը (ТАР), որի շնորհիվ TANAP-ի թողունակությունը կհասնի 16 միլիարդ խորանարդ մետրի։ ТАР-ի շնորհիվ ադրբեջանական գազը TANAP-ի միջոցով կառաքվի Եվրոպայի երկրներ (Վրաստանի և Թուրքիայի տարածքով)։

Թուրքիայում գործարկվեց Տրանսանատոլիական գազատարը