Լևոն Արոնյանը երկար մտածել ու որոշել է չմասնակցել Երուսաղեմի Գրան Պրիին

Հայտնի շախմատիստն առողջական խնդիր ունի, որը որոշել է լուծել, հետո նոր վերադառնալ շախմատի աշխարհ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Լևոն Արոնյանն առողջական խնդիրների պատճառով չի մասնակցի դեկտեմբերի 11-ից 23-ը Երուսաղեմում տեղի ունենալիք Գրան Պրի մրցաշարին: Նա այս մասին գրել է Facebook–ի իր էջում:

Լևոն Արոնյանը հաղթել է Grand Chess tour–ի կայծակնային մրցաշարում

«Երկար մտածելուց և ՖԻԴԵ-ի նախագահ պարոն Դվորկովիչի թույլտվությունը ստանալուց հետո որոշում եմ ընդունել հրաժարվել Երուսաղեմում տեղի ունենալիք ՖԻԴԵ-ի Գրան Պրի մրցաշարի մասնակցությունից: Ցավոք, Գրան Պրիի անցկացման ժամկետը համընկնում է իմ շնչառական խնդիրների հետ կապված բուժման կուրսի ժամկետին: Բուժում ստանալուց հետո կվերադառնամ ավելի առողջ և ավելի ուժեղ»,- գրել է Արոնյանը:

Հիշեցնենք, որ Լևոն Արոնյանը դուրս է եկել Grand Ches Tour-ի եզրափակիչ, որը կայանալու է դեկտեմբերի 2-8–ը Մեծ Բրիտանիայի Լոնդոն քաղաքում։

Լևոն Արոնյանն անհատական արծաթ նվաճեց, Աննա Ավագյանը` ոսկի. Եվրոպայի առաջնության արդյունքը