Հարսանեկան ուրախության տխուր վերջաբանը. հարսն արյունլվիկ է եղել. տեսանյութ

Հարսանիքին հրավիրված երիտասարդ կնոջ ինքնամոռաց պարն ավարտվել է հարսի ու հյուրերի վնասվածքներով։
Sputnik

Համացանցում տարածվել է մի տեսանյութ, որի գլխավոր հերոսը կարմիր զգեստով մի կին է։ Նա ինքնամոռաց պարում է, հետո փորձում է պարի հրավիրել փեսային` բառացիորեն գողանալով նրան հարսից։

Բրազիլիայում հղի հարսնացուն սրտի կաթված է ստացել իր հարսանիքի օրը

Չինացի տղամարդը կեղծ հարսանիք է կազմակերպել` խաբելով հյուրերին ու «հարսնացուին»

Բայց երբ փեսան վերադառնում է իր ընտրյալի մոտ, կինը սկսում է ավելի ակտիվ պարել ու իր պարին ավելացնում է մերկապարին բնորոշ էլեմենտներ` որպես ձող օգտագործելով հարսանեկան վրանի ծածկը կրող սյուներից մեկը։

«Տաշի–տուշիին» կարոտելով. Տավրուս գյուղում մոռացել են մարդաշատ հարսանիքները

Սյունը շրջվում է, ծածկը` փլվում հյուրերի վրա։ Իսկ երբ իրարանցումը հանդարտվում է, պարզվում է, որ հյուրերը վախեցած լալիս են, հարսի դեմքը վնասված է, քթից էլ արյուն է հոսում։

Ռուս հարսնացուն իր հարսանիքի ժամանակ երգում է «Ջան, բալես, բալես» երգը․ տեսանյութ