Տեղումներ չեն լինի, օդի ջերմաստիճանն էլ կբարձրանա. եղանակի տեսություն

Աշնան վերջին օրերին Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում ցերեկային ժամերին կդիտվի 0–ից բարձր ջերմաստիճան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի — Sputnik. Հանրապետության տարածքում նոյեմբերի 29-ին, դեկտեմբերի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 30-ին առանձին շրջաններում, դեկտեմբերի 1-2-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից։

Երևանի քաղաքապետարանին «ԿԱՄԱԶ» նվիրողների ցանկում է նաև «Ալեքս ընդ հոլդինգը»

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 29-30-ը՝ ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևան քաղաքում ևս նոյեմբերի 29-30-ը, դեկտեմբերի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 1-2-ը անձրև կտեղա։

Մայրաքաղաքում գիշերային ժամերին կգրանցվի 2–ից 4 աստիճան տաքություն, իսկ ցերեկը օդի ջերմաստիճանը կլինի +9, + 11։

Հայաստանի զորախումբը Մոսկվայում կմասնակցի Մեծ հաղթանակի շքերթին