Մխիթարյանի վերադարձը և «Ռոմայի» հաղթանակը Ստամբուլում. ՈՒԵՖԱ–ն կպատժի թուրքերին

Թուրքիայում կայացած խաղի ընթացքում տեղի ունեցած միջադեպը չի խանգարել իտալական «Ռոմա» ակումբին` երեք գնդակ ուղարկել «Իսթանբուլ Բաշաքշեհիր» թիմի դարպասը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի - Sputnik. Իտալական «Ռոմա» ակումբն արտագնա խաղում հաղթանակ է տարել թուրքական «Իսթանբուլ Բաշաքշեհիր» ակումբի նկատմամբ 0։3 հաշվով։ Այդ մասին նշված է ՈՒԵՖԱ–ի կայքում։

«Իտալացիները խառնվածքով նման են հայերին. այստեղ հիանալի է». Հենրիխ Մխիթարյան

Հենրիխ Մխիթարյանը կարող էր վնասվածք ունենալ մինչև «Ռոմա» տեղափոխվելը. Ֆոնսեկա

Խաղը տեղի է ունեցել նոյեմբերի 28–ին Եվրոպայի լիգայի խմբային փուլի 5–րդ տուրի շրջանակում։

30–րդ րոպեին առաջին գոլը խփել է Ժորդան Վերետուն։ Արդեն 41–րդ րոպեին երկրորդ գոլի հեղինակ է դարձել Ջաստին Կլյույվերտը, իսկ երրորդ գնդակը թուրքերի դարպաս է ուղարկել Էդին Ջեկոն։

Մխիթարյանը չկա, ո՞վ է հանդես գալու ավագի թևկապով. Խաշմանյանը ամփոփել է մարզումները

Ընդհանուր առմամբ սուր խաղ չի ստացվել, քանի որ իտալական թիմն ակնհայտորեն ուժեղ է եղել։

Բայց խաղի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել։

​​Տրիբուններից ինչ–որ առարկա են նետել իտալացի ֆուտբոլիստ Լորենցո Պելեգրինիի վրա, որը դիպել է նրա գլխին։ Ֆուտբոլիստի գլխից արյուն է եկել։ Խաղն ընդհատել են` խաղացողին օգնություն ցուցաբերելու համար։

​Լորենցոյի գլուխը վիրակապել են, որից հետո նա որոշել է վերադառնալ դաշտ։ Հիմա թուրքական ակումբին պատժամիջոցներ են սպառնում ՈՒԵՖԱ–ից։

​Նշենք, որ խաղին մասնակցել է նաև Հենրիխ Մխիթարյանը։ Նա 72–րդ րոպեին փոխարինել է Ջեկոյին։

«Հենրիխ Մխիթարյանի վերադարձը կօգնի Ջեկոյին». «Ռոմայի» մարզիչ

Մխիթարյանը խաղադաշտ է վերադարձել վնասվածքից հետո գրեթե երկու ամիս տևած դադարից հետո։