Միհրան Պողոսյանին նոր ծանր մեղադրանքներ կառաջադրվեն. գլխավոր դատախազ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողներին հայտնել է, որ Միհրան Պողոսյանին արտահանձնելու հարցով ռուսական կողմի հետ շփումները շարունակվելու են գործում նոր դրվագների ի հայտ գալուց հետո։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի - Sputnik. ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի գործն առաջիկայում կարող է լրացվել առավել ծանր հանցագործությունների դրվագներով։

Կոստանյանին կալանավորելը ՌԴ իրավունքն է. գլխավոր դատախազ

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

«Հանցանքի ծանրությամբ պայմանավորված` հույս ունենք, որ մեր գործընկերներն իրավական ու արդարացի մոտեցում կցուցաբերեն»,–ասաց Դավթյանն` ակնարկելով Միհրան Պողոսյանին արտահանձնելու միջնորդությունը մերժելու` ՌԴ որոշումը։

Միհրան Պողոսյանը, Լևոն Սարգսյանը փախած են, մյուսները` բանտում. Փաշինյանը թվարկեց քրգործերը

Նա նշեց, որ քրեական գործի քննությունը շարունակվում է։ Նոր դրվագներ ի հայտ գալու դեպքում  ռուսաստանցի գործընկերների հետ շփումները շարունակելու են։ Այսինքն` Պողոսյանի արտահանձնման խիստ անհրաժեշտությունն ամեն կոնկրետ իրավիճակով շարունակելու են հիմնավորել։

Հիշեցնենք` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Միհրան Պողոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար: Գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով. ըստ այդմ՝ Միհրան Պողոսյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները: Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։

Միհրան Պողոսյանի ոտքի օղակը հանել են. իրավական գործընթացը շարունակվում է

Ապրիլի 19-ին Միհրան Պողոսյանը հայտնաբերվել էր Կարելիայի Հանրապետության Պետրոզավոդսկ քաղաքում և ձերբակալվել: Ապրիլի 23-ին ՌԴ դատարանը բավարարել էր 40 օրով Միհրան Պողոսյանին կալանավորելու` ՌԴ դատախազության միջնորդությունը՝ նրան Հայաստան արտահանձնելու հարցը քննարկելու նպատակով:

Ժամկետը լրանալուց առաջ դատախազությունը միջնորդագիր էր ուղարկել քաղաքային դատարան` Պողոսյանի կալանքը կես տարով երկարացնելու խնդրանքով։ Իսկ նրա փաստաբան Միխայիլ Յամչիտսկին տնային կալանքի մասին միջնորդագիր էր ներկայացրել։ Արդյունքում մայիսի 24–ին դատավոր Անատուն Լյովկինը Պողոսյանի համար կես տարվա տնային կալանք է սահմանել։

Սակայն քաղաքային դատախազությունը, ըստ գերատեսչության աղբյուրի, կտրականապես չի համաձայնվել նման որոշման հետ` համարելով, որ դա անհիմն է։

Փաշինյանը ՀՔԾ–ին հրահանգել է բացահայտել ոչ միայն նախկինների, այլև ներկաների չարաշահումները

Այնուամենայնիվ, մայիսի 28–ին, կատարելով դատարանի որոշումը` Պողոսյանին ազատել են կալանքից, նա ապրում էր Պետրոզավոդսկում վարձակալած բնակարանում, ոտքին` էլեկտրոնային օղակ։

Ռուսաստանի դեսպանը հերքում է. Մոսկվան Միհրան Պողոսյանին ապաստան չի տվել

2019 թ.–ի օգոստոսի 17–ին հայտնի դարձավ, որ Միհրան Պողոսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով հանձնելու` ՀՀ գլխավոր դատախազության միջնորդության բավարարումը ՌԴ գլխավոր դատախազությունը հնարավոր չի համարել:

Սեպտեմբերի 3–ին ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՌԴ-ն չի մերժել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին ՀՀ-ին արտահանձնելու դիմումը, այլ արտահանձնելու անհրաժեշտությունը հիմնավորող լրացուցիչ փաստաթղթեր է պահանջել։ Դեսպանի համոզմամբ՝ տեղի է ունենում զուտ իրավական գործընթաց։