ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Դեկտեմբերը կլինի սովորականից տաք, օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում նորմայից բարձր կլինի 1-2 աստիճանով, իսկ տեղումների քանակը կլինի նորմայից ավել։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը
«Հենց ամսվա սկզբին, դեկտեմբերի 1-2-ին մեր երկիրը գտնվելու է Միջերկրական ծովից ներթափանցող ցիկլոնի ազդեցության գոտում, շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտում ձյան, իսկ նախալեռնային և հովտային գոտում անձրևի տեսքով»,– գրել է նա։
Սուրենյանը նշել է, որ տաք դեկտեմբեր ասելով` պետք չէ հասկանալ, որ ողջ ամիսը անդադար լինելու է տաք, առանց ջերմաստիճանային անկումների։
«Տաք դեկտեմբեր ասելով` պետք է հասկանանք, որ ամսվա ընթացքում օրերի գերակշիռ մասը անցնելու է նորմայից բարձր ջերմային ֆոնով»,– ավելացրել է նա։
Black Friday. ինչ է «Սև ուրբաթը» և ինչպես խուսափել վաճառողների խորամանկություններից
Սակայն առանձին օրերին, պայմանավորված արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցման հետ, հնարավոր է նաև ջերմաստիճանի նկատելի նվազում։
Անցում ամենօրյա գրաֆիկի. Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը արտակարգ ռեժիմով կաշխատի