«Դեկտեմբերին ավտոբուսների նոր պարկը պատրաստ կլինի». Մարության

Քաղաքապետը հանդիպել է նաև «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրենի հետ և զրուցել ձմռան նախապատրաստական աշխատանքների մասին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի — Sputnik. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր այցելել է նոր ավտոբուսների հավաքակայան, մետրոպոլիտեն և քննարկել տարբեր խնդիրներ, այդ թվում նաև` ձնմաքրման։ Այս մասին նա գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում և կից լուսանկարներ հրապարակել։

«Դեկտեմբերին ավտոբուսների նոր պարկը պատրաստ կլինի». Մարության

«Այցելեցի «Երևանտրանս» ՓԲԸ, որտեղ ավարտին է մոտենում տրանսպորտային նոր ցանցի պահանջներին համահունչ ավտոբուսների հավաքակայանի կառուցումը: Հավաքակայանը կունենա նաև ավտոլվացման կետ, հանգստի սենյակներ, ճաշարան և այլն: Դեկտեմբերին արդեն ավտոբուսների նոր պարկը պատրաստ կլինի»,–գրել է նա:

Մեզնից տարիներ կպահանջվի գլոբալ խնդիրներին վերջնական լուծում տալու համար. Հայկ Մարության

Այնուհետ Մարությանը հանդիպել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրենի հետ և զրուցել ձմռան նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին:

Վերջին կանգառը մետրոպոլիտենն էր, որտեղ քաղաքապետը ծանոթացել է կարևորագույն տրանսպորտային այս կառույցի աշխատանքների որոշ մանրամասների:

Հիշեցնենք, որ Երևանի տրանսպորտային նոր ցանցի եզրափակիչ հաշվետվություն են ներկայացրել Երևան այցելած բրիտանական WYG խորհրդատվական ընկերության պատվիրակության անդամները, որոնք մասնավորապես նշել են, որ հասարակական տրանսպորտի ժամանակակից միասնական ցանցն ապահովելու է ինտեգրված սակագնային և տոմսային ճկուն համակարգ, տրանսպորտային նոր ցանցով ներկայումս գործող 111 ավտոբուսային երթուղու փոխարեն առաջարկվում է 42-ը, էապես կնվազի նաև փոխադրամիջոցների քանակը. կգործարկվի 845 ավտոբուս և 101 տրոլեյբուս:

«Բոլոլա կլինի», թե՞ հասարակական տրանսպորտի նոր ցանցը կլուծի Ռուստամի խնդիրները

Ավտոբուսների թվում ներառված են նաև պահուստային միջոցները, որոնք ընդհանուրի 15 տոկոսն են կազմում: Ավելի քան երեք անգամ կրճատվելու է նաև ցանցի երկարությունը: Սա չի նշանակում, թե նվազելու է ծածկույթը, պարզապես կպակասեն կրկնվող գծերը, որի շնորհիվ հնարավորություն կլինի ցանցի կիրառման և շահագործման ընթացքում լուրջ խնայողություններ անել, ինչը էապես կթեթևացնի սակագնային բեռը: