ՌԱԴԻՈ

Բիչախչյան. «ID քարտը շուտով շատ երկրներում կդառնա ճամփորդական փաստաթուղթ»

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է նույնականացման ID քարտերով արտասահման մեկնելու հնարավորությանը։
Sputnik
Բիչախչյան. «ID քարտը շուտով շատ երկրներում կդառնա ճամփորդական փաստաթուղթ»

Շուտով օրենքի նախագիծ է դրվելու շրջանառության մեջ, ըստ որի՝ նույնականացման քարտը համարվելու է ճամփորդական փաստատուղթ: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը։ 

Հարկայինը ID քարտի օգնությամբ կպարզի քաղաքացիների «ձախ» եկամուտները

Բիչախչյանի կարծիքով՝ դրա վառ վկայությունն է կառավարության վերջին նիստերից մեկում հավանության արժանացած` Հայաստանի և Ղազախստանի կառավարությունների միջև կնքվելիք համաձայնագրի նախագիծը, որով կարգավորվում է երկու երկրների քաղաքացիների փոխայցերին առնչվող հարցը: 

«Մեր ներպետական օրենսդրությամբ պետք է իրավական հնարավորություն ստեղծենք, որպեսզի հետագայում դրա հիման վրա մեր քաղաքացիները կարողանան նույնականացման քարտով ազատ ու անխոչընդոտ ճամփորդել դեպի Ղազախստան: Այլ երկրների խնդիրը կարգավորվելու է միջազգային պայմանագրերով»,- նշում է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետը:

Ղազախստան այցելող ՀՀ քաղաքացիներն այլևս հաշվառվելու պարտավորություն չեն ունենա

Նրա համոզմամբ՝ մոտ ապագայում Հայաստանը նման ընթացակարգ կունենա շատ այլ երկրների հետ: 
ID քարտի առավելությունները թվարկելիս ոստիկանության պաշտոնյան նշում է, որ նույնականացման քարտն ավելի հեշտ կրվող փաստաթուղթ է, ուշ է մաշվում, նրա վրա կա հանրային ծառայությունների համարանիշ, այն իր մեջ պարունակում է էլեկտրոնային պահոց՝ ընձեռելով էլեկտրոնային ստորագրությամբ գործարքներ կատարելու հնարավորություն, հետևաբար, նույնականացման քարտն ավելի շահեկան փաստաթուղթ է, քան սովորական կամ բիոմետրիկ անձնագիրն ու խնամքով պահելու դեպքում հնարավոր է ավելի քան տասը տարի օգտագործել: