«Սանիթեքն» ընդդեմ քաղաքապետարանի. ընկերությունն իր իրավունքները կպաշտպանի դատարանում

«Սանիթեքը» մտադիր է հանդիպել այն ընկերությունների հետ, որոնց նկատմամբ ֆինանսական պարտավորություններ ունի, և մասնակցել քաղաքային իշխանությունների դեմ դատական գործընթացներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի — Sputnik. «Սանիթեք» ընկերությունը, որի հետ պայմանագիրը Երևանի քաղաքապետարանը խզել է ընթացիկ տարվա հոկտեմբերին, վճարել է աշխատակիցների նկատմամբ ունեցած պարտքերը, սակայն վերջնահաշվարկները չի վճարել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Քնարիկ Առաքելյանը։

«Սանիթեքը» սնանկ է ճանաչվել. «Ժողովուրդ»

«Սանիթեք» ընկերության հետ պայմանագիրը վաղաժամ խզելու մասին հայտնի դարձավ հոկտեմբերի 3-ին։ Երկար վիճաբանություններից և բազմաթիվ նախազգուշացումներից հետո քաղաքային իշխանությունը որոշեց կտրուկ միջոցի դիմել։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն արդեն հայտարարել է, որ պատրաստ է արբիտրաժային դատարանում մասնակցել դատական գործընթացին։

Առաքելյանը հայտնեց նաև, որ քաղաքապետարանի դեմ ընկերության գործով դատական նիստը կկայանա 2020 թվականին։ Ավելին` «Սանիթեքն» իր իրավունքները հետևողականորեն պաշտպանելու է արբիտրաժային դատարանում և արդեն սկսել է այդ գործընթացը, որի մասին ծանուցումը ՀՀ կառավարությունն ու քաղաքապետարանն արդեն ստացել են, սակայն դեռ որևէ կերպ չեն արձագանքել։

«Եթե նրանք չսկսեն բանակցել, ընկերությունը հաջորդ ընթացակարգային քայլին կանցնի, որի մասին հրապարակավ կհայտարարի», – ասաց մասնագետը։

«Սանիթեք Ինթերնեյշնլը» «Մոսէսքոյին» պարտք է 500.000.000 դրամ. «Ժողովուրդ»

Առաքելյանն ընդգծեց, որ ներկա պահին ընկերությունը որևէ աշխատանք չի իրականացնում, և, ըստ էության, քաղաքապետարանի հետ շփում չկա։ Ավելին` «Սանիթեքը» սնանկ է ճանաչվել, և մարտին կկայանա հանդիպում այն 60 ընկերությունների հետ, որոնք էլ նախաձեռնել են գործընթացը պարտքերի պատճառով։

«Սանիթեք» ընկերությունը, 2017 թվականից սկսած, բարեխղճորեն չէր կատարում իր աշխատանքը, ինչի մասին ժամանակ առ ժամանակ նշվում էր տարբեր հարթակներում։ Խնդիրը սրվեց 2018 թվականի երկրորդ կեսին և շարունակվեց մինչև ընթացիկ տարվա սեպտեմբեր։

Կվճարի՞ «Սանիթեքն» աշխատակիցների գումարները. քաղաքապետարանը գումար փոխանցեց ընկերությանը

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնեց, որ ընկերությունը մայրաքաղաքի բյուջեին 5.3 մլրդ դրամի վնաս է հասցրել` «Սանիթեք ինթերնեյշնլի» և «Սանիթեք Արմենիայի» նկատմամբ քրեական գործ հարուցելով։ «Սանիթեքն» էլ իր հերթին է դատարան դիմել`բազմաթիվ տուգանքների համար փոխհատուցում պահանջելով Երևանի քաղաքապետարանից (ընդհանուր առմամբ 150 հազար դոլար)։ Ավելին` «Սանիթեքը» պնդում է, որ քաղաքային իշխանությունը ճնշել է ընկերությանն ու հասցրել ֆինանսական ճգնաժամի։